• Armenianeconomy.com

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է թոքերի օդափոխման սարքերի վերաբերյալ առաջարկները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է մարտի 29-ին հայտարարած՝ Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման գործընթացը։

Ընդհանուր առմամբ՝ նախարարությունը ստացել է 280 հայտ, որոնցից 230-ն արդեն ամփոփվել և մշակվել են։

Մշակված հայտերի 10%-ը՝ 23 հայտ, վերաբերում է անսարք վիճակում գտնվող համակարգերի նվիրաբերությանը:

Արդեն հավաքագրվել են 10 նման սարքեր, որոնք «Ինժեներական քաղաքի» մասնագետների շնորհիվ ստանում են երկրորդ կյանք և ամբողջապես պատրաստ են օգտագործման:

Ներկայացված գաղափարների 17%-ը՝ 40 հայտ, Հայաստանի արտադրական գործարանների, ինժեներական կայացած ընկերությունների, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների կողմից է։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու թոքերի օդափոխման սարքերի նախագծման և թեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի, դետալների, ֆորմաների և բաղադրիչների արտադրության գործում, ինչը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ստանալու անհրաժեշտ այն բաղադրիչներն և դետալները, որոնք նախկինում պետք է ներկրվեին այլ երկրներից:

Առաջարկների 16%-ը՝ 37 հայտ, ստացվել են հայ ինժեներներից՝ ռադիոինժեներներից մինչև նանոէլեկտորնիկայի մասնագետներ։ Նրանք պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել բժշկական սարքավորումների ուսումնասիրման, նախագծման, սարքերի վերանորոգման և դետալների արդիականացման գործում,անհրաժեշտության դեպքում՝ ստեղծել ինժեներական խմբեր կամ միանալ արդեն առկա նախագծող և արտադրական խմբերին՝ աջակցելով ինժեներական լուծումների, նախագծման և արտադրության գործում:

Ստացած առաջարկների 58%-ը վերաբերում է միջազգային փորձի ուսումնասիրությանը, միջազգային ստանդարտներին համապատասխանող նախագծերի ներկայացմանը, նորագույն սարքավորումների և ընկերությունների ներկայիս իրավիճակին:

Հայաստանի տեխնոլոգիական 10 ընկերությունների կողմից էլ ստացվել են ծրագիր-առաջարկներ՝ թոքերի օդափոխման սարքերի, ստերիլիզացիոն և շնչառական ապարատների, օզոնատորների և ուլտրամանուշակագույն պաշտպանիչ շերտերի արտադրություն սկսելու վերաբերյալ:

Իրենց աջակցությունն են առաջարկել նաև մեր հայրենակիցները Լիբանանից, Ռուսաստանից, Գերմանիայից ԱՄՆ-ից։ Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են օգնություն տրամադրել հայ ինժեներներին՝ ստանալու միջազգային փորձի նմուշներ, մասնագիտական խորհրդատվություններ, հնարավորության դեպքում՝ նաև սարքերի դետալների տեխնիկական նկարագրերի հստակեցում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Հայաստանյան նորարար ընկերությունները կարող են մասնակցել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային մրցույթին• Հարկային արտոնություն են ստացել ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներ• Սփյուռքահայ մասնագետները իրենց փորձը կներդնեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում• Հակոբ Արշակյանը ծանոթացել է «Գորիսի Գամմա» ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին• 2020-ի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ը 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն. ԲՏԱ նախարար• Բարձր տեխնոլոգիաների ոլորտի 134 նոր ստեղծված ընկերություններ հարկային արտոնություններ են ստացել• Ռազմարդյունաբերական կոմիտեում կայացել է քննարկում անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարների հետ• «Թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով». վարչապետ• Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն