«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

09 ապրիլի 2020 | Նախագծեր | Цитата

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում Արդարադատության նախարարությանը վերապահվել են մի շարք գործառույթներ, որոնք նախկինում չեն եղել նախարարության դիտասևեռման ներքո, մասնավորապես՝ սնանկության գործերով կարավարիչների ուսուցման, որակավորման շնորհման և դադարեցման, հաշվառման ապահովումը, նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացի նախաձեռնումը և այլն: Նախագծով ներկայացվող փոփոխություններով նախարարության կառուցվածքում գտնվող մի շարք վարչություններ կստանձնեն պարտավորություներ այսուհետ իրականացնել սնանկության կառավարչի գործունեության կասեցման, կարգապահական վարույթի իրականացման, հաշվառման ապահովման, որակավորման շնորհման և դադարեցման ապահովման մասով գործառույթներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 10-րդ կետում՝

ա) լրացնել 3.1-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«3.1) սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրենքով նախատեսված լիազորության իրականացման ապահովումը.»

բ) 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9) սնանկության կառավարիչների ուսուցման,հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սնանկության կառավարիչների ընտրության և ծրագրի սպասարկման, որակավորման ստուգումների կազմակերպման, անցկացման, որակավորման շնորհման և դադարեցման, սնանկության կառավարիչների հաշվառման ապահովումը.»

2) 11-րդ կետում՝

ա) լրացնել 4.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«4.1) սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կազմակերպում և իրականացում.»

բ) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         «5) սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգման կազմակերպումը և իրականացումը, որակավորման շնորհումը.

գ) լրացնել 5.1-ին և 5.2-րդ -րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.

«5.1) հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սնանկության կառավարիչների ընտրության գործընթացի ապահովումը և ծրագրի սպասարկումը.

5.2) սնանկության գործով կառավարչին հաշվառելը և հաշվառումից հանելը.»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
    «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում Արդարադատության նախարարությանը վերապահվել են մի շարք գործառույթներ, որոնք նախկինում չեն եղել նախարարության դիտասևեռման ներքո, մասնավորապես՝ սնանկության գործերով կարավարիչների ուսուցման, որակավորման շնորհման և դադարեցման, հաշվառման ապահովումը, նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացի նախաձեռնումը  և այլն:

Նախագծով ներկայացվող փոփոխություններով նախարարության կառուցվածքում գտնվող մի շարք վարչություններ կստանձնեն պարտավորություներ այսուհետ իրականացնել սնանկության կառավարչի գործունեության կասեցման, կարգապահական վարույթի իրականացման, հաշվառման ապահովման, որակավորման շնորհման և դադարեցման ապահովման մասով գործառույթներ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, նախագծով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքով Արդարադատության նախարարությանը վերապահած գործառույթները ներառել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությունում:

Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով նախատեսվել է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման հավելվածում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
          Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը.

     Նախագծի ընդունման արդյունքում Արդարադատության նախարարության   կանոնադրությունը կհամապատասխանեցվի «Սնանկության մասին» օրենքին:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն