Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին

06 ապրիլի 2020 | Նախագծեր | Цитата

Հանրային քննարկման է ներկայացվում Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին Ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը։

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ  ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը՝

Հրամայում եմ`

Հաստատել` խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը՝  համաձայն հավելվածի.
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

Ա. Ջանջուղազյան 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարի
2020 թվականի  «------------» «------»-ի  
N  -Ն հրամանի

ԿԱՐԳ

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ  ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ

Սույն կարգը կարգավորում է վիճակախաղի կազմակերպիչների (այսուհետ՝ Կազմակերպիչ)  կողմից խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի (որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ) ստուգման հետ կապված հարաբերությունները:

2.Կազմակերպչի կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ստուգումն (այսուհետ՝ ստուգում) իրականացվում է՝ բացառելով տասնութ տարին (տոտալիզատորի դեպքում՝ քսանմեկ տարին) չլրացած անձանց մուտքը խաղասրահներ (բուքմեյքերական գրասենյակ):

3. Ստուգումն իրականացվում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի ներկայությամբ՝ ՀՀ կառավարության 22.12.1999թ. «Անձը հաստատող փաստաթղթի մասին» N 767 որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

4. Խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ) մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձը Կազմակերպչի պահանջով ստուգման նպատակով վերջինիս առձեռն տրամադրում է անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող այլ փաստաթուղթը:

5. Համապատասխան Ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ) մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձին է վերադարձնում անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը:

6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը հավաստիանում է նաև Լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց ցուցակում տվյալ անձի անվան բացակայության վերաբերյալ, որից հետո ֆիզիկական անձին թույլատրվում է մուտք գործել դեպի խաղասրահներ (բուքմեյքերական գրասենյակ):

7. Մինչև ֆիզիկական անձանց ինտերնետային կայքում գրանցելը՝ Կազմակերպիչն իրականացնում է ինտերնետ տոտալիզատորին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց ինքնության ստուգում (նույնականացում)՝ բացառելով քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մասնակցությունը ինտերնետ տոտալիզատորին:

8. Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի ինքնության ստուգումն (նույնականացում) իրականացվում է Կազմակերպչի կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցմամբ: Գրանցվել ցանկացող ֆիզիկական անձը լրացնում է  ինտերնետային կայքում գրանցման համար նախատեսված դաշտերը և ստորագրում (վավերացնում) է էլեկտրոնային ստորագրությամբ:

9. Սույն Կարգի 8-րդ կետով սահմանված գործընթացի իրականացումից հետո՝ Կազմակերպիչը քսանմեկ տարին լրացած ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին ուղարկում է նույնա­կանացման բանալի և գաղտնաբառ (ID և password), որով հավաստում է Կազմակերպչի ինտերնետային կայքում բարեհաջող գրանցումը:

10. Նույնականացման բանալին ու գաղտնաբառն (ID և password) օգտա­գործ­վում են ֆիզիկական անձի կողմից ինտերնետ տոտալիզատորին մասնակցության նպատակով Կազմակերպչի ինտերնետ կայք մուտք գործելու   համար:

11. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նույնականացման քարտ կամ էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում, ֆիզիկական անձինք ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու նպատակով Կազմակերպչի ինտերնետային կայքում գրանցվելու համար պետք է մեկ անգամ այցելեն Կազմակերպչի համապատասխան խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ)՝ սույն կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգով Կազմակերպչի կողմից ստուգումն անցնելու նպատակով:

12. Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը քսանմեկ տարին լրացած ֆիզիկական անձին տրամադրում է նույնա­կանացման բանալի և գաղտնաբառ (ID և password), որը հնարավորություն է տալիս նրան մուտք գործել Կազմակերպչի ինտերնետային կայք և մասնակցել ինտերնետ տոտալիզատորին:

13. Օտարերկրյա (ոչ ռեզիդենտ) քաղաքացիների համար Կազմակերպիչն ինքնության ստուգումն (նույնականացում) իրականացվում է Կազմակերպչի կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցմամբ, եթե այն չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

հիմնավորում նայել այստեղ՝ e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն