• Armenianeconomy.com

Քննարկվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների կատարման ընթացքը

06 ապրիլի 2020 | Օրենսդրություն, COVID-19 | Цитата

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները:

Վարչապետը, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ ամփոփել և հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը և մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին կտրամադրվի երկուշաբթի: 2-րդ միջոցառման շրջանակում ներկայացված վարկային հայտերի քանակը 1117-ն է, արդեն բավարարվել է 180-ը, որից 150-ը գյուղատնտեսական միկրովարկերն են, 30-ը՝ մնացածը, ծավալը կազմում է մոտ 100 մլն դրամ: Երկու միջոցառման շրջանակում ներկայացված մնացած հայտերն ուսումնասիրության փուլում են, ընթացիկ փոքր տեխնիկական հարցերին տրվում է արագ արձագանք, կան նաև ծրագրի նպատակայնությանը չհամապատասխանող հայտեր, որոնց վերաբերյալ ևս տեղեկատվություն կներկայացվի: Ա. Ջավադյանը նշել է, որ ծրագրերի դինամիկան լավն է՝ հաշվի առնելով դրանց մեկնարկի կարճ ժամանակահատվածը և վարկերի տրամադրման ընթացակարգերը:

«Ելնելով ընթացիկ տվյալներից՝ արձանագրում ենք, որ այս 2 ծրագրերը ռեալ սկսել են աշխատել, և զուգահեռ շարունակվում է մոնիթորինգը հետագա ընթացքը հասկանալու համար», - նշել է վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքի մասին. 81-05 կարճ համարին ստացվել է շուրջ 3000 զանգ, ներկայացված հայտերի քանակը 210-ն է, որից մշակվել է 192-ը, 25.5 մլն դրամ արդեն տրամադրվել է: Հայտերի մի մասը մերժվել է, ինչ հիմնական պատճառները դրանց ոլորտային անհամապատասխանությունն է, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարումը, շրջանառության անհամապատասխանությունը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 5-րդ միջոցառման կատարմանը: Նա նշել է, որ ապրիլի առաջին 4 օրվա կտրվածքով ներկայացված տեղեկատվության մոնիթորինգի արդյունքներով միջոցառման շահառու է համարվել 3264 տնտեսվարող: Նրանց ծանուցում է ուղարկվել առցանց եղանակով, 496-ից ստացվել է դիմում, վճարման ընդհանուր գումարը կազմում է 67 մլն 400 հազ. դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ միջոցառումների վերաբերյալ. նա նշել է, որ ներկայում ընթացքի մեջ են այս ծրագրերի շահառուների նույնականացման, իրականացման կարգերի հաստատման աշխատանքները, որոնք ավարտելուց հետո գումարները կհատկացվեն:

Ընդգծելով սոցիալական առանձին խմբերին արագ աջակցության կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիան և մինչև հաջորդ շաբաթվա վերջ բոլոր շահառուներին տրամադրել նախատեսված ֆինանսական օժանդակությունը:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է 8-րդ միջոցառման կատարման ընթացքը: Նա նշել է, որ ծրագրի իրականացման կարգն արդեն մշակվել է և վաղը կդրվի միջգերատեսչական շրջանառության, պոտենցիալ շահառուների շրջանակը նույնականացվել է: Բոլոր սոցիալական միջոցառումների համար նախատեսված առցանց դիմումների կայքի նախագիծը ևս պատրաստ է: Իրականացման կարգի հաստատումից հետո, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ, հնարավոր կլինի լրացնել առցանց դիմումը և դրա հիման վրա ստանալ նախատեսված ֆինանսական օժանդակությունը:

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև կառավարության կողմից հաստատված վերոնշյալ միջոցառումների հնարավոր ընդայնմանը, կատարելագործմանը վերաբերող մի շարք առաջարկներ:

Վարչապետն առաջարկել է շարունակել բոլոր 9 միջոցառումների մշտադիտարկումը, ավարտին հասցնել նախատեսված ֆինանսական օժանդակության տրամադրումը և զուգահեռ քննարկել նոր գաղափարներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ամենօրյա կտրվածքով ներկայացնել ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ տվյալները, որոնց հիման վրա էլ կգնահատվի միջոցառումների դինամիկան և արդյունավետությունը:
 
primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ նախագահը հանդիպել է հագուստ բեռնափոխադրող ընկերությունների հետ. արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել• Հայ արտադրողներն այլեւս ստիպված չեն լինի Ռուսաստանում գրանցել ախտահանող միջոցները• «Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին• Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը• Կիրականացվի խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում․ ՊԵԿ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ• ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ• ՊԵԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՄԱՆԸ» (STAPL) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
COVID-19
• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում․0-ից բիզնես• Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների• Հակաճգնաժամային 24-րդ միջոցառումով Կառավարությունը կաջակցի մթերման շրջանը սահուն կազմակերպելուն• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրիր• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիր• Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին (Թարմացվում է)Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին (Թարմացվում է)• Աջակցության նոր ծրագրեր բիզնեսի համար․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում• Հակաճգնաժամային 24-րդ միջոցառմամբ օժանդակություն կստանան գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն