• Armenianeconomy.com

Վարչապետն անցկացրել է հերթական խորհրդակցությունը և կարևորել ստեղծագործականության խթանումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք է գնահատել այն, թե ինչպես պետք է կառավարությունն արձագանքի հնարավորություններին կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում՝ հաշվի առնելով նոր պայմաններում տնտեսության կառուցվածքի փոփոխությունները:

Այս համատեքստում ծավալված քննարկումների շրջանակում ներկայացվել են մի շարք գաղափարներ, առաջարկություններ և դիտարկումներ: Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների և հնարավոր միտումների շուրջ: Այդ համատեքստում, կարևորվել է մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ճյուղերի կառուցումն ու ներդրումների խթանումը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները: Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, մարդկանց շրջանում, ընտանիքներում»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայկական գիտական ներուժի համախմբումն ու զարգացման կոնկրետ բանաձևերի մշակումը՝ ըստ ոլորտների:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նման ձևաչափով քննարկումները լինելու են շարունակական և հանձնարարել վերը նշված ուղղություններով ներկայացնել առաջարկություններ և նոր գաղափարներ:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հողերի աճուրդներում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ• ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման մեջ փոփոխություններն ու լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագծեր• ՀՀ փոխվարչապետի ելույթը Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ• ՀՀ կառավարությունն Արցախին ուղղված սոցիալական միջոցառումների համար արդեն հատկացրել է 31 մլրդ դրամ• Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց, սակայն քննարկումները կշարունակվեն• Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունն ապահովելուն• Վիրավոր զինծառողներին տրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարացվում է• ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N205-ն և 2017 թ հոկտեմբերի 5-Ի N1321-ն որոշումների մեջ փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին• ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 23-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒ 1375 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՍՏԱՑԵԼ Է ՇՈՒՐՋ 4.7 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն