Այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. Ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան

02 ապրիլի 2020 | | Цитата

2019-ի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով, կամ 16,5 տոկոսով:

«Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ 2018-ի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2019-ի առաջին եռամսյակի ցուցանիշներից ավել են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով:

Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել եւ 2018-ի համեմատությամբ, 2020-ի առաջին եռամսյակում բյուջեի եկամուտները ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով»,-ասց վարչապետը:

Նա նկատեց, որ իհարկե, բոլորն էլ գիտակցում են, որ կորոնավիրուսի պատճառով դեռ անորոշություններ շատ կան. «Ակնհայտ է, որ մենք այդ տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019-ի եւ 2020-ի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Իհարկե, ստեղծվել է նոր իրավիճակ եւ ճգնաժամային իրավիճակում պետք է կարողանանք նույնքան արդյունավետ տնտեսական որոշումներ կայացնել»:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն տնտեսվարողներին, որոնք պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը, նաեւ ՊԵԿ-ին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն