• Armenianeconomy.com

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը

Մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 դեպք, որոնցից 30-ն` առողջացած, 3-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 499 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2533 թեստավորման դեպքում:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպքից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե'ք տանը,
սահմանափակե'ք շփումները,
հետևե'ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,
խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

moh.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն• Կայացել են հանրային քննարկումներ` Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի վերաբերյալ• Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը ՌԴ ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում• Ատոմակայանը 141 օրով կկանգնի մայիսից. վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ն ակնկալում է ստանալ 10 տարվա լիցենզիա• Սուրեն Պապիկյանը կարևորել է «Հյուսիս-հարավ»-ի շրջանակներում հայ-չինական համագործակցության ընդլայնումը• Զբոսաշրջային կոմիտեն պատրաստվում է տուրիստական սեզոնին.թիրախային երկրներից է Ռուսաստանը• Հայաստանի ճանապարհների մի շարք վտանգավոր կետերում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ• Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները կմասնակցեն «MITT Moscow 2021» զբոսաշրջային ցուցահանդեսին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն