• Armenianeconomy.com

Նոր որոշում. Առավել շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ ԱՁ-ներին 68-136 հազար դրամ աջակցություն կտրվի

30 մարտի 2020 | Օրենսդրություն | Цитата

Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողներին և ԱՁ-ների մասին է։

Ըստ նախագծի՝ տուժած ոլորտ չեն համարվում մանրածախ առևտրի այն ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:

Վարձու աշխատողները շահառու են համարվում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են վերը նշված տուժած ոլորտների աշխատողներ:

«Աջակցությունը տրամադրվում է միանվագ։ Վարձու աշխատողի համար 2020 թ․ հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով (136 հազար դրամ), եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը»,- հայտնեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում աջակցության չափի հաշվարկը կատարվելու է՝ հաշվի առնելով 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը։ Այս դեպքում եւս աջակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձն է և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկն է։

Նաիրի Սարգսյանը նկատեց, որ այս աջակցությունն ուղղված է ոչ թե գործատուներին, այլ վարձու աշխատողներին: «Աջակցությունը մարդիկ ստանալու են ուղղակի, ոչ թե գործատուի կողմից միջնորդավորված: Հարկեր չենք հաշվարկելու, սա առձեռն իրենց ստացվող գումարն է: Ընդհանուր շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ ընդհանուր բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը»:

Աջակցությունը տրամադրվելու է շահառուի կողմից www.online.ssa.am կայքում սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա՝ ապրիլի 9-ից սկսած։

Մարդիկ կարող են այս կայքի միջոցով դիմել, եւ համակարգն անմիջապես պատասխանելու է, թե արդյոք իրենք համարվում են շահառու, թե ոչ: Եթե շահառու են, նշելու են իրենց հաշվեհամարը բանկում եւ 1-2 օրվա ընթացքում այդ գումարը նստելու է իրենց հաշվին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խոսքը մոտ 127 հազար շահառուի մասին է, բայց տվյալները դեռ պետք է ճշգրտվեն։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը• ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները• Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց․ վարչապետ• Կորոնավիրուսի շրջանը նոր է սկսվել, անհայտ է՝ ինչքան կտեւի, արդյունքներն ու կորուստները ամփոփելու համար վաղ է. վարչապետ• ՊԵԿ-ն էլեկտրոնային առևտրի որոտի համաշխարհային ընկերությունների համար նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ• Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը• Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում• Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը• ՊԵԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն