• Armenianeconomy.com

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

Մարտի 25-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի տեղեկացմամբ` նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի համար սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը, որն այժմ սահմանված է մինչեւ ապրիլի 1-ը:

Ըստ փոխնախարարի` նախաձեռնությունը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի` ցեմենտի, ներքին արտադրությունը խթանելու եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի հարցը• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերը• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ֆինանսական կազմակերպությունների կողմից 2020Թ․ 1-ին եռամսյակում վարկառու (համավարկառու) պողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքները հարկային մարմին ներկայացնելու վերաբերյալ• «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ծ Ր Ա Գ Ր Ե Ր երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության• ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում• Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից• Նոր որոշում. Առավել շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ ԱՁ-ներին 68-136 հազար դրամ աջակցություն կտրվի• Կառավարությունը նվազագույն աշխատավարձի չափով գումար կտրամադրի մարտի 13-30-ն աշխատանքից ազատված անձանց

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении