• Armenianeconomy.com

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐԵՏԻ 23.03.2020Թ. ԹԻՎ 13 (ԱՐԴԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ) ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

24 մարտի 2020 | Հայտարարություններ | Цитата

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը թյուրըմբռնում է առաջացրել: Որոշ հարկ վճարողներից հնչում են դժգոհություններ, որ իրենց փաստացի գործունեությունը չի համապատասխանում ցանկում նշված գործունեության տեսակներին: 

Թեպետ ուժը կորցրած է ճանաչվել պարետի 23.03.2020թ. թիվ 13 որոշումը՝ ՊԵԿ-ը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հարկ վճարողների գործունեության տեսակը որոշելու համար հիմք են հանդիսացել բացառապես հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության դասակարգիչների վերաբերյալ կատարված նշումները, իսկ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով` նաև լիազոր մարմիններից ստացված տեղեկատվությունը: 

Կոմիտեն հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության դասակարգիչ` կատարել ուղղումներ (այդ թվում` ներկայացնել նաև ճշտված հարկային հաշվարկներ):

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении