Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման մեջ փոփոխությունև լրացում կատարելու մասին

24 մարտի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծով նախատեսվում է Որոշման հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11․1 կետ, որով հայտատուն Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնելու է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից որոշման 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվելու են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ վերադարձվելու են հայտատուին»։

Միաժամանակ նախատեսվում է Որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել հայտարարություններում նշված տեղեկության հավաստիությունը:» բառերը՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1471-Ն որոշման N 1 հավելվածի՝
10-րդ կետից հանել «Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել հայտարարություններում նշված տեղեկության հավաստիությունը:» բառերը․
11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11․1 կետ․
«11․1․ Հայտատուն սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվում են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո վերադարձվում են հայտատուին լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման մեջ փոփոխությունև լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով։

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը։

Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետի համաձայն՝  Կազմակերպության կողմից իրականացվող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ՝ ներդիր)։

 Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանվել են  ներդիր ստանալու համար կազմակերպության կողմից ներկայացվող փաստաթղթերը, որոնք ներկայացվում են պատճեն տարբերակով։

Նշված փաստաթղթերը ներկայացվում են լիցենզավորող հանձնաժողովին, որը անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում պատրաստում է լիցենզիա և (կամ) ներդիր և հանձնում է կազմակերպությանը:

Արդյունքում հայտատուն ներկայացնում է միայն փաստաթղթի պատճենները, և լիցենզավորող հանձնաժողովը հնարավորություն չի ունենում պարզելու փաստաթղթերի իսկությունը և դրանք համադրելու բնօրինակների հետ։

Նախագծով նախատեսվում է Որոշման հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11․1 կետ, որով հայտատուն Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնելու է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից որոշման 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվելու են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ վերադարձվելու են հայտատուին»։

Միաժամանակ նախատեսվում է Որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել հայտարարություններում նշված տեղեկության հավաստիությունը:» բառերը՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով։

 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն