Նիստ է գումարել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը

20 մարտի 2020 | Աշխատանքային | Цитата

Մարտի 19-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հերթական նիստ էր հրավիրել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո եւ Տավուշի մարզի Իջեւան համայնքային փնջերում, որտեղ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կանցկացվեն համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություններ:

«ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ նախագծով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումները ձեռք են բերվելու եւ տեղադրվելու ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին: Իրավական հիմք է ստեղծվելու սարքերին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջների սահմանման համար:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը (իրացնելը): ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընդգծել է, որ նախագծի ընդունման արդյունքում համապատասխան տնտեսվարողների արտադրանքը կկրճատվի, բայց վերջիններս երկու տարվա ընթացքում կարող են վերապրոֆիլավորվել:

Փոխնախարարը պատգամավորների հարցերին ի պատասխան մեկնաբանություններ է ներկայացրել, թե կառավարությունը տնտեսվարող սուբյեկտներին նոր տնտեսական հնարավորություններ ընձեռելու եւ վերապրոֆիլավորման հարցերում ինչպիսի միջոցառումներ է իրականացնելու, նման պարկերի ու տոպրակների վաճառքն արգելելու համար վերահսկողության ինչպիսի մեխանիզմներ են գործելու:

Քննարկված նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը, որոնք ստացել են դրական եզրակացություն:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փաթեթի քննարկումները:

Մարտի 19-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հերթական նիստ էր հրավիրել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

parliament.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն