5 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ եւ մոտ 80 մլրդ դրամի հիմնադրամ կլինի․ վարչապետ

19 մարտի 2020 | | Цитата

Կառավարության այսօրվա՝ մարտի 19-ի նիստ սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչ քայլեր են նախատեսում իրականացնել ճգնաժամի այս փուլում:

«Մենք  այս փուլում հստակ արձանագրում ենք, որ մոտավորապես 25 մլրդ դրամ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, եւս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Երրորդը, մոտ 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը միտված կլինի տնտեսության վերաձեւավորմանը եւ կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան: Չնայած, բոլորս  գիտենք, որ այդ պարամետրերը մեծ անորոշություններ ունեն»,-ասաց նա:

Ներկայացնելով բիզնեսին տրամադրվելիք 25 մլրդ դրամի վերաբերյալ փաթեթը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց.

 
«Տրամաբանությունը հետեւյալ է գլոբալ շուկաներում տիրող իրավիճակը բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին այդ բարձիկներն օգտագործելով սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների:

Ըստ այդ ձեւավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, մասնավորապես 3 հիմնական, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում եւ տոկոսների սուբսիդավորում:

Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձեւերով:

Կարծում եմ՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակահատված, այսինքն հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել: Այս փուլի համար որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս վիճակում մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին»:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն