ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ՉԻ ԽԱԹԱՐԵԼՈՒ ՊԵԿ-Ի ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

17 մարտի 2020 | Հայտարարություններ | Цитата

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն  որոշմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ հայտարարվել է արտակարգ դրություն: 

Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստումը և Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի ՊԵԿ-ը յուրատեսակ առաջնագիծ է և այս պատասխանատու իրավիճակում  չի կարելի տարատեսակ մտավախությունների պատճառով թուլացնել աշխատանքային պարտականությունների կատարման եռանդը և անգամ աննշան չափով շեղվել պատասխանատու վարքագիծ ցուցաբերելու անհրաժեշտությունից:

ՊԵԿ աշխատակիցներից պահանջվում է խորապես ըմբռնել ստեղծված իրավիճակի նրբությունը, դրսևորել տոկունություն և սեփական օրինակով քաջալերելով` նպաստել առկա մարտահրավերներն առավել նվազ կորուստներով հաղթահարելուն: Իր հերթին ՊԵԿ ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերն աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այդ նպատակով ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում և շինության տարբեր հատվածներում տեղադրվել են ախտահանող միջոցներ, ամենօրյա ռեժիմով իրականացվում է աշխատակիցների մարմնի ջերմաստիճանի ստուգում և ՊԵԿ անձնակազմի տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցների ախտահանում: Քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն ապահովվել են նաև անհատական պաշտպանիչ միջոցներով: Միաժամանակ հորդորում ենք՝ խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը և պետական լիազոր մարմինների ցուցումներին:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հուլիսի 1-6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը• ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• «Ուտեստ Ֆեստ» ազգային տոնածիսական ուտեստների փառատոն՝ հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն• Հայտարարվել է Մ-12 /Մ-2/ (Գորիս)-ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ4+000-կմ20+850 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ• Հայտարարվել է Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+100-կմ11+784 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հրատապ բաց մրցույթ• Հունիսի 13-17-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը• ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին• FLYONE ARMENIA-ն վերկսում է Երևան - Լիոն - Երևան և Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը• Սահմանվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն