Հայտարարություն քաղաքացիական հասարակության կողմից առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ

13 մարտի 2020 | Հայտարարություններ | Цитата

2020 թվականին Հայաստանը ներկայացնելու է ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների երկրորդ կամավոր զեկույցը: Կամավոր առաջին զեկույցը ներկայացվել էր 2018 թվականի ամռանը:

Երկրորդ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը: Զեկույցը նախատեսվում է ներկայացնել ամռանը Նյու Յորքում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովին:

ԿԶՆ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները ներառական դարձնելու և շահագրգիռ բոլոր կողմերին գործընթացին ներգրավելու նպատակով հրապարակվում է զեկույցի կառուցվածքի նախագիծը: Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին զեկույցում ներառելու նպատակով ներկայացնել առաջարկություններ Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումների, այդ ճանապարհին առկա խոչընդոտների և մարտահրավերների վերաբերյալ: Ցանկալի է նաև ներկայացնել առաջարկություններ, որոնք նկարագրում են առանձին հաջողված պատմություններ կամ իրականացված ծրագրեր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը գործընթացին և շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:

Խնդրում ենք առաջարկությունները մինչև ս.թ. մարտի 31-ը փոխանցել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին` ani.babayan@gov.am, hermine.katvalyan@gov.am:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10515814 (Անի Բաբայան), +374 10515731 (Հերմինե Կատվալյան):

gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հուլիսի 1-6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը• ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• «Ուտեստ Ֆեստ» ազգային տոնածիսական ուտեստների փառատոն՝ հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն• Հայտարարվել է Մ-12 /Մ-2/ (Գորիս)-ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ4+000-կմ20+850 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ• Հայտարարվել է Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+100-կմ11+784 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հրատապ բաց մրցույթ• Հունիսի 13-17-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը• ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին• FLYONE ARMENIA-ն վերկսում է Երևան - Լիոն - Երևան և Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը• Սահմանվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն