Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր

13 մարտի 2020 | Աշխատանքային | Цитата

Մարտի 12-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Լսումներին մասնակցել են համայնքների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ քննարկումների առանցքում մասնավորապես լինելու է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորման հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է: Նշվել է, որ քննարկվելու են նաեւ ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրական փոփոխությունների հնարավորությունները:

«Մենք կփորձենք համայնքների հետ աշխատել առավել նպատակային, սուբվենցիոն ծրագրերով կուժեղացնենք համայնքների կապիտալ հնարավորությունները, ցանցերը, շինությունները, ենթակառուցվածքները, ապա դոտացիայի կամ ֆինանսական համահարթեցման միջոցով համայնքները բացի իրենց սեփական եկամուտներից կունենան հնարավորություն ձեռք բերած կապիտալը օգտագործելու ավելի լավ ծառայություններ մատուցելուն»,-ընդգծել է Վարազդատ Կարապետյանը:

Նա կարեւորել է շարունակական ապակենտրոնացումը եւ համայնքների միավորման գործընթացում ընդգծել խորհրդարանի դերը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հիմնական ելույթում նշել է, որ գործադիրը վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովմամբ պայմանավորված առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորմանը: Զեկուցողի համոզմամբ՝ Տավուշի մարզում այս միավորումը միայն շրջանային ձեւաչափով իրականացնելու դեպքում հողի օգտագործման տեսանկյունից եւս խնդիրներ չեն առաջանա, դրանք համաչափ կբաշխվեն, քաղաքացիները հավասար իրավունքով հողերից կօգտվեն: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է միավորված երկու համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել հունիսի 14-ին:

Խորհրդարանականները եւ ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում հարցադրումներ են բարձրաձայնել խոշորացման գործընթացի դրական եւ խնդրահարույց կողմերի վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ յուրաքանչյուր համայնքի խոշորացման դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքացու խոսքը պետք է լսելի լինի երկրի օրենսդիր մարմնում. այս համատեքստում նա արժեւորել է հանրություն-խորհրդարան համագործակցությունը: Խորհրդարանականը կարեւորել է ծախսերի արդյունավետությունը, ըստ նրա՝ միավորված համայնքը չպետք է առօրյա հոգսեր սպասարկի, այն պետք է ունենա համայնքների առաջնահերթությունները սահմանող ծրագիր, որը կապահովի տնտեսական զարգացում:

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսել է համայնքների խոշորացման արդյունքում մարզպետարանների կառուցվածքի ու գործառույթների վերանայման, համայնքի ղեկավարի աշխատանքի գնահատման գործիքակազմի անհրաժեշտության մասին, անդրադարձել խոշորացման գործընթացին հաջորդող քայլերի իրականացման ժամանակացույցին: Նա կողմ է արտահայտվել այս հարցով տեղական հանրաքվեի անցկացմանը:

ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի գնահատմամբ՝ պետք է ուսումնասիրել եւ հաշվի առնել ժողովրդի կարծիքը գործընթացի վերաբերյալ: Պատգամավորն անդրադարձել է համայնքներում ներդրումների խրախուսման անհրաժեշտությանը, մարզերի երիտասարդներին տեղում պահելու համար համապատասխան քայլերի իրականացմանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իրենց ելույթներում անդրադարձել են հնչած կարծիքներին ու գնահատականներին, խոսել խոշորացման ընձեռած հնարավորությունների մասին: Փոխնախարարն ընդգծել է, որ արդեն իսկ 52 խոշորացված համայնք կա: Նա կարեւորել է այդ համայնքներում արդյունավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Բանախոսների համոզմամբ՝ կառավարությունն այս գործընթացում ճիշտ ճանապարհի վրա է:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն