• Armenianeconomy.com

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԳԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԼՃԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԻՄԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվար ամսին  ստուգումներ է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ համայնքներում։ 

Համայնքներում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են սխալ  կազմված համայնքների  հողային հաշվեկշիռներ, որոնք հետագայում դառնում են մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։ 

Համայնքներում իրականացված   ուսումնասիրությունից պարզվել է, որ հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով, մասնավորապես՝ չեն վարվում  հերթապահ  կադաստրային քարտեզներ: 

Բազմաթիվ խախտումներից բացի ստուգող խումբը փաստաթղթերի ուսումնասիրությունից հայտնաբերել և արձանագրել է, որ Գայ  համայնքում 14,4291հա, 2,46հա ընդհանուր մակերեսներով քաղաքացիների  սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերում` առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր։ 

 Հետագայում hիմք ընդունելով` ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները համայնքի ղեկավարի որոշումներով փոխվել են հողամասերի նպատակային նշանակությունները՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղարտադրական  հողերի և տրվել են շինարարության թույլտվություններ։ 

Սակայն վերոնշյալ ձկնաբուծական լճերը կառուցված են եղել մինչ այդ՝ դեռևս տարիներ առաջ։

Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները հաշվի չառնելու պատճառով  համայնքների բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում  զգալի չափով գումարներ: 

Գայ համայնքում արձանագրված խախտումների բնույթով  և հնարավոր չարաշահումների փաստով պայմանավորված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել է  ՀՀ գլխավոր դատախազություն։

utfsib.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Էկոնոմիկայի նախարարություն. կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում• Հավաստագրված ցորենի սերմ գնելու դեպքում պետությունը գյուղացուն սուբսիդավորում է խոստանում• Տիգրան Խաչատրյանը և ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանն այցելել են ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսություն և «խելացի» անասնաշենք• Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին• «Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը․Տիգրան Խաչատրյանը հետևել է մթերման վերահսկման թվայնացված համակարգին• Խաղողագործները բողոքի ակցիայի են ելել. Խաղաղը մթերման գինը 150-ից դարձրել են 135 դրամ• Վերամշակողներին մթերման համար կհատկացվի մինչև 3 միլիարդ դրամ• «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի վերամշակող կազմակերպությունների համար• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիր
Տեսչական մարմիններ
• Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է• Կարանտինի պայմաններում համավարակի հետ կապված կասեցումներ չենք իրականացնելու. Ասոյան• Տեղեկատվություն. Մինամատայի կոնվենցիայի Հավելված A–ի I մասում թվարկված սնդիկի հավելիչներով արտադրանքի վերաբերյալ• Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ• ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների պատկերը• Ապօրինի ծառահատումներ• ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում:• ԻՐԱԶԵԿՈՒՄ• ԲԸՏՄ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի տարածքում՝ պարզելու արտադրության ընթացքում առաջացած թափոնների այրման հանգամանքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն