Էկոնոմիկայի նախարարությունում ամփոփվել են փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի դասընթացների արդյունքները

12 մարտի 2020 | Սեմինարներ | Цитата

Մարտի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ նվիրված «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի դասընթացների արդյունքների ամփոփմանը և գնահատմանը։ Քննարկմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հետազոտությունն իրականացվել է 2019 թվականի մայիսից նոյեմբեր ժամանակահատվածում դասընթացներին մասնակցած 104 շահառուների հետ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից անցկացվող 5-օրյա դասընթացը ծրագրից օգտվելու նախապայման է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը նշել է, որ  ծրագրի դասընթացներին այս պահի դրությամբ մասնակցել են 131 շահառուներ, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանագրեր։

Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետի կողմից ներկայացվել են հետազոտության մեթոդաբանությունը, նպատակը, խնդիրները և մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները։ Հիմնական առաջարկները եղել են գործնական դասընթացները լավագույն մոդել և օրինակ հանդիսացող «խելացի» անասնաշենքում կազմակերպելու և նախարարության ներկայացուցչին դասավանդողների ցանկում ընդգրկելու վերաբերյալ։

Հանդիպման ավարտին տրվել են առաջարկներից բխող և ծրագրի կատարելագործմանը միտված հանձնարարականներ։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն