Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից՝ երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր

12 մարտի 2020 | Աշխատանքային | Цитата

ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է երիտասարդների, կանանց զբաղվածության խնդիրներով զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ընգրկվելու Նախարարին կից՝  երիտասարդների, կանանց  զբաղվածության հարցերով խորհրդի կազմում:

Խորհրդի  անդամների  առավելագույն  թիվը 20 է: Խորհրդի անդամների  վերջնական  թիվը  հաստատում է Խորհրդի նախագահը:

Խորհրդում հավասար համամասնությամբ ընդգրկվելու են  պետական, միջազգային կառույցների,  ՔՀԿ կառույցների  ներկայացուցիչներ  (ՀԿ-ներ, ասոցիացիաներ,  միություններ,  այլ կառույցներ), որոնք առնչվում են երիտասարդների,  կանանց զբաղվածության,  կրթությունից  աշխատաշուկա անցման հիմնախնդիրներին,  ներկայացնում  են  երիտասարդների,  կանանց,  ինչպես նաև  գործատուների խնդիրները աշխատաշուկայում:

Հրավերը բաց է հասարակական կազմակերպությունների,  երիտասարդական աշխատողների, երիտասարդների և կանանց զբաղվածության հարցերով փորձագետների, հետազոտողների, ինչպես նաև այն շահագրգիռ անձանց համար, որոնք երիտասարդների, կանանց զբաղվածության հիմնախնդիրների ոլորտում ունեն  5 տարվա աշխատանքային փորձառություն (մշակել և իրականացրել են ոլորտին առնչվող ծրագրեր, փորձագիտական աշխատանքներ, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ)   և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին  ֆինանսավորվում են  (դրամաշնորհ կամ ծառայությունների  մատուցում՝  «Գնումների մասին»  ՀՀ օրենքի  համաձայն) ստանում ԱՍՀՆ-ից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

Դիմում՝ /Դիմումի ձև/,
Կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականը,
Զբաղվածությանն առնչվող հրապարկումներ, զբաղվածության ոլորտում գործունեությունը հավաստող փաստաթղթեր
Հիմնավորում՝ Խորհրդում մասնակցության վերաբերյալ (1.5-2 էջ):
Խորհրդում  ընդգրկման նախապատվությունը կտրվի այն անձանց, որոնց գործունեությունը  առավել սերտ է առնչվում  երիտասարդների, կանանց զբաղվածության:

Հայտերի ներկայացման կարգը: Հետաքրքրված անձինք պետք է դիմումը և համապատասխան փաստաթղթերը  ուղարկեն hermine.karapetyan@employment.am էլ. հասցեին:

Հայտերը կարող եք ուղարկել մինչև մարտի 25-ը ներառյալ:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն