Շինարարական նյութերի որակի կարգավորման նոր չափանիշները կներդրվեն Հայաստանում. փորձագետ

Ներկա պահին շինարարական նյութերի որակի կարգավորման ուղղությամբ նոր չափանիշների ներմուծման աշխատանքներ են տարվում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց շինարարական նյութերի հավատարմագրմամբ և թեստավորմամբ զբաղվող «Պ.Աբաջյան» ընկերության փորձագետ Մարտին Եղիազարյանը:

«Քննարկվում է 20 նոր չափանիշների ընդունումը, իսկ բետոնի համար ավելացումների որակը կարգավորող չափանիշը կարող է սկսել գործել հաջորդ տարվանից»,- ասաց Եղիազարյանը:

Ընկերության փորձագետները երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասացին, որ Հայաստանում շինարարական նյութերը բավական որակյալ չեն, թեև բավարարում են որոշ չափանիշների:

«Պ.Աբաջյան» ընկերության տնօրեն Փիրուզա Աբաջյանը նշեց, որ շինարարական նյութերի որակի հետ կապված հիմնական խնդիրը համապատասխան կանոնակարգերի բացակայությունն է, որոնք կարգավորում են շինարարական նյութերի մեծամասնության որակը:

«Մենք չպետք է բավարարվենք նման մակարդակով, քանի որ գործ ունենք մարդկային ռեսուրսի հետ, որը շատ թանկ է մեզ համար»,- ասաց նա՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Ըստ Աբաջյանի՝ ներկա պահին Հայաստանում գործում է ընդամենը չորս կանոնակարգ, որոնք կարգավորում են ցեմենտի, բետոնի, արմիրացված պողպատի, սինթետիկ լաքերի և ներկերի, ինչպես նաև շինարարական ապակու որակը:

«Ինչ վերաբերում է շինարարական նյութերի մնացած բոլոր տեսակներին, ապա դրանց որակը կարգավորվում է միայն պետական չափանիշներով: Սակայն այդ չափանիշներին հետևելը Հայաստանում կամավոր է իրականացվում»,- պարզաբանեց Աբաջյանը:

Այդ կապակցությամբ ընկերության տնօրենը նշեց, որ անհրաժեշտ է նոր կանոնակարգեր ընդունել, որոնք կարգավորում են բոլոր տեսակի շինարարական նյութերի որակը, մասնավորապես՝ խճաքարի (որը կիրառվում է բետոնը պատրաստելիս), ավազի և բետոնի:

Աղբյուրը՝ www.arka.am

Լուսանկարը՝ www.arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն