• Armenianeconomy.com

Սեղմված գազի շուկա. ինչ են ցույց տալիս խմ-ով ու կգ-ով վաճառքի տվյալները

«Սեղմված գազ» ապրանքային շուկան ուսումնասիրելիս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզել է, որ սեղմված բնական գազի առավել մեծ ծավալներով իրացումը՝ շուրջ 22 տոկոս, Երեւանի բաժինն է (2019 թ. Հունվար-ապրիլ ժամանակահատված), Արարատի մարզում իրացվում է 14, իսկ Կոտայքի մարզում՝ 13 տոկոս։ Մարզերից ամենացածր իրացում ապահովում է Վայոց ձորի մարզը՝ շուրջ 2 տոկոս։ Այդ ժամանակահատվածում գազի ձեռք բերման միջին գինը կազմել է 98 դրամ (առանց անուղղակի հարկերի)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազի շուրջ 22 տոկոսն իրացվում է Երեւանում հանձնաժողովը դիմել է այստեղ գործող բոլոր գազալցակայաններին։ Բացի այդ, Երեւանում ընդհանուր մրցակցությունը գնահատելու նպատակով դիտարկվել են նաեւ նրանից 10 կմ հեռավորությամբ (կից մարզերում) գտնվող ԱԳԼՃԿ-ները, որոնք կարող են Երեւանի բնակիչների համար այլընտրանք լինել։ Մասնավորապես, դիտարկվել է նաեւ Կոտայքում, Արմավիրում եւ Արարատում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեությունը։

Հաշվի առնելով, որ ԱԳԼՃԿ-ներ շահագործող տնտեսավարողների թիվը մեծ է, մարզերում սեղմված գազի իրացման վերաբերյալ ընդհանրական պատկերացում կազմելու նպատակով հանձնաժողովը դիմել է յուրաքանչյուր մարզում գործող առավել խոշոր 5 տնտեսավարող սուբյեկտի, որոնց իրացման ծավալներն էապես գերազանցել են մարզի մնացյալ ԱԳԼՃԿ-ներում իրացված գազի ծավալները։

2019 թ. Հունվար-ապրիլին Երեւանում գործող ԱԳԼՃԿ-ները «Գազպրոմ Արմենիայից» ձեռք են բերել եւ իրացրել ՀՀ-ում սեղմված գազի ամբողջ ձեռքբերումների շուրջ 22 տոկոսը, որը կազմում է շուրջ 38.320.464 խմ։ Հանձնաժողովը դիմել է Երեւանում եւ մերձակա շրջաններում (շուրջ 10 կմ) գործող ԱԳԼՃԿ—ները շահագործող 28 տնտեսավարողի՝ ներկայացնելու տեղեկատվություն 2018 թ. եւ 2019 թ. հունվար—ապրիլին գազի ձեռքբերման, իրացման եւ կորուստների, ընկերությունների ուղղակի, վարչական, ֆինանսական, իրացման եւ այլ ծախսերի, ինչպեսեւ՝ գազի վաճառքի գնի վերաբերյալ։ Շուկայի կառուցվածքն ու մասնակիցների մասնաբաժինները հաշվարկելու համար հանձնաժողովը դիտարկել է 2018 թ. եւ 2019 թ. Հունվար-ապրիլին տնտեսավարողների կողմից սեղմված բնական գազի իրացման ծավալները։ Տվյալներից պարզ է դառնում, որ Երեւանում եւ մերձակա շրջաններում դիտարկված տնտեսավարողների կողմից բնական գազի իրացման ոլորտում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեցող ընկերությունների մասնաբաժինը տատանվում է 9—11 տոկոսի շրջանակներում։

Հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է նաեւ գազի վաճառքի միջին կշռված գինը (2018 թ. եւ 2019 թ. Հունվար-մայիս)։ Մասնավորապես՝ Նոր-Նորք, Ջրվեժ, Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Առինջ տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 217 դրամ, 2019 թ. հունվար—ապրիլին՝ 214 դրամ, իսկ մայիսին՝ 299 դրամ 1 կգ-ի համար։ Այս շրջանում գազի իրացումը խմ-ից կգ-ի անցման ժամանակ դիտարկված բոլոր տնտեսավարողները 1 կգ գազն իրացրել են գրեթե նույն գնով՝ 300 դրամ։ Դավիթաշեն, Զովունի եւ Արաբկիր տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 209 դրամ, 2019 թ. Հունվար-ապրիլին՝ 210 դրամ, իսկ մայիսին՝ 306 դրամ 1 կգ-ի համար։ Այս շրջանում եւս գազի իրացումը կգ—ի անցման ժամանակ 6 տնտեսավարողից 3-ը 1 կգ գազի իրացման համար սահմանել են նույնական գին՝ 300 դրամ։ Աջափնյակ, Փարաքար, Արգավանդ, Մալաթիա-Սեբաստիա տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 207 դրամ, 2019 թ. Հունվար-ապրիլին՝ 213 դրամ, իսկ մայիսին՝ 304 դրամ 1 կգ-ի համար։ Այս շրջանում նույնպես գազի իրացումը կգ-ի անցման ժամանակ 7 տնտեսավարողից 5-ը 1 կգ գազի իրացման համար սահմանել են գրեթե նույնական գին։ Շենգավիթ, Նուբարաշեն, Այնթապ, Էրեբունի տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 208 դրամ, 2019 թ. Հունվար-ապրիլին՝ 210 դրամ, իսկ մայիսին՝ 303 դրամ 1 կգ-ի համար։ Ի տարբերություն մյուս շրջանների, այստեղ տնտեսավարողների սահմանած գներն էապես տարբերվում են միմյանցից, եւ գները մրցակցային են։

Մի խոսքով՝ տվյալներից երեւում է, որ մի շարք ԱԳԼՃԿ-ներ, որոնք 1 խմ գազն իրացրել են տարբեր գներով, կգ-ով վաճառքի դեպքում, այսինքն՝ 2019 թ. մայիսին 1 կգ գազի վաճառքի համար սահմանել են միեւնույն գները։

Ի դեպ, այն դեպքում, երբ ընկերությունների կատարած ծախսերն էականորեն չեն փոփոխվել, կգ-ի վաճառքի համար միեւնույն գին սահմանելը կարող է ընկերությունների միջեւ փոխհամաձայնեցված գործողությունների տարրեր պարունակել։ Սրանից ելնելով՝ ՏՄՊՊՀ-ն դիտարկել է նաեւ ընկերությունների գնագոյացումը՝ պարզելու համար 2019 թ. մայիսին վաճառքի գների հիմնավորվածությունը։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովի կողմից 2017 թ. Երեւանի նույն տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների 1 խողովակի հաշվով իրացված ծավալների համեմատությամբ երեւում էր, որ Երեւանի միեւնույն կամ մոտ գտնվող վարչական տարածքում գտնվող գազալցակայաններում 1 վաճառակետի հաշվով գազի իրացման ծավալները էականորեն տարբերվում են։ Եվ հաշվի առնելով, որ վարորդների համար էական դժվարություն չէ իրար մոտ գտնվող գազալցակայաններից որեւէ մեկում լիցքավորում իրականացնելը, հնարավոր է ստվերային շրջանառության առկայություն։ Նմանատիպ դիտարկումներ իրականացվել են նաեւ 2018 թ. եւ 2019 թ. Հունվար-մայիսի տվյալների հիմամբ, սակայն 1 խողովակի հաշվով իրացման ծավալների էական տարբերություններ չեն հայտնաբերվել։

Փորձեցինք պարզել՝ ՏՄՊՊՀ-ն Երեւանում եւ մերձակա շրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների գնագոյացման ուսումնասիրություն արե՞լ է, արդյոք։ Գեղամ Գեւորգյանի խոսքով, իհարկե, արել է։ Եվ Երեւանում գործող գազալցակայանների գնագոյացման վերլուծությունը ցույց է տվել, որ ընկերություններն ունեն մի շարք ծախսեր, ինչպես օրինակ՝ գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումները, որոնք կատարվում են տարին մեկ անգամ՝ տարբեր ամիսների։ Բացի այդ, գազի սպառումն ունի որոշակի սեզոնային բնույթ, մասնավորապես, ամռանը սեղմված բնական գազն ավելի շատ է իրացվում, քան ձմռանը։ Ընկերությունների կատարած ծախսերի եւ նրանց ստացած եկամուտների վերաբերյալ առավել ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով հանձնաժողովը ընկերությունների գնագոյացումը հաշվարկել է տարեկան կտրվածքով։ Մասնավորապես, սեղմված բնական գազի իրացման գնագոյացումը 1 խմ համար հաշվարկվել է ընկերությունների գործունեության 2018 թ. տվյալների հիման վրա, իսկ 2019 թ. մայիսի համար՝ միջին կշռված ծախսերը՝ ամսվա համար բազմապատկվել են 1.3947 գործակցով (նշված թիվը ստացվել է 1 խմ-ն 1 կգ-ի վերածելու համար կիրառվող 0.717 գործակցից ելնելով)։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ տնտեսավարողներ պահպանել են իրենց շահութաբերությունը, իսկ որոշների մոտ փոփոխություններ են եղել։ Վերջիններիս շահութաբերությունը 2019 թ. մայիսին 2018 թ. միջին շահութաբերության համեմատ փոփոխվել է -3 տոկոսից մինչեւ 4 տոկոս, իսկ որոշ ընկերությունների մասով՝ -4-ից մինչեւ 22 տոկոս։

Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է վկայել ընկերությունների կողմից վարվող նույնանման գնային քաղաքականությունը։ «Դա կարող է վկայել ընկերությունների միջեւ առկա հնարավոր գնային համաձայնությունների մասին»,–հարցին ի պատասխան համառոտեց ՏՄՊՊՀ նախագահը։

Մասնավորապես՝ խմ-ով վաճառելու դեպքում որոշ ընկերությունների մոտ առկա զրոյական, բացասական կամ ցածր շահութաբերությունը կարող է վկայել այն մասին, որ բնական գազը խմ—ով իրացնելիս թույլ են տրվել որոշակի թերլցումներ, ինչի հետեւանքով կարողացել են գազը վաճառել համեմատաբար ցածր գնով, իսկ կգ—ով իրացման դեպքում վերացել է թաքնված շրջանառությունը, եւ շահութաբերությունն արտացոլում է ընկերությունների մոտ առկա իրական պատկերը։ «Բայց պետք է նշել նաեւ, որ ընկերությունների ծախսերը 2019 թ. մայիսի դրությամբ հաշվարկվել են այն պայմանը հաշվի առնելով, որ ընկերությունները 1000 խմ բնական գազից ստանում են 717 կգ գազ, մինչդեռ հարկ է նշել, որ բնական գազն ԱԳԼՃԿ—ներին մատակարարելու ընթացքում ենթարկվում է մի շարք ֆիզիկական փոփոխությունների, ինչը կարող է հանգեցնել գազի խտության անկման։ Սա նշանակում է, որ հաշվարկներում հաշվի առնված չեն տնտեսավարողների կրած բնական վնասները, ինչը դիտարկելու դեպքում վերջիններիս ծախսերը կավելանան, իսկ շահութաբերությունը կնվազի»,-պարզաբանեց Գ. Գեւորգյանը։

Թե այս ապրանքային շուկայում ուրիշ ինչ խնդիրներ են վեր հանվել, եւ որն է ՏՄՊՊՀ-ի վերջնական եզրակացությունը, կմանրամասնենք մեր հաջորդ համարում։

armenianeconomy.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Սպասարկում
• ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնում է մի շարք ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նախագծեր• Հայաստան մշտական բնակության տեղափոխված 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու արտոնությունից• «Զվարթնոց» օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները կվերսկսվեն. չվերթ կլինի ամեն կիրակի• Ryanair ավիաընկերությունը հունիսին ցանկանում է վերականգնել իր տրաֆիկի 40 տոկոսը• Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած• Որոշ գործատուներ «հորդորում» են իրենց աշխատակիցներին կանխիկացնել և իրենց տալ որպես աջակցություն ստացած գումարը• ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները• «Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ• «Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել
Տեսչական մարմիններ
• Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը• Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է• Կարանտինի պայմաններում համավարակի հետ կապված կասեցումներ չենք իրականացնելու. Ասոյան• Տեղեկատվություն. Մինամատայի կոնվենցիայի Հավելված A–ի I մասում թվարկված սնդիկի հավելիչներով արտադրանքի վերաբերյալ• Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ• ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների պատկերը• Ապօրինի ծառահատումներ• ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում:• ԻՐԱԶԵԿՈՒՄ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն