Պեմզաշեն համայնքում պաշտոնապես բացվել է ձևաչափով բացառիկ հյուրատուն

10 մարտի 2020 | | Цитата

Հյուրատունը դառնալու է էկո, գաստրո, ագրո, էքստրիմ տուրիզմով հետաքրքրվողների համար հիանալի վայր, որտեղ կգտնեն իրենց հետաքրքրությունները բավարարող տարատեսակ զբաղմունքներ:
Ու քանի որ տարածաշրջանում բնական շինանյութերի արդյունահանմամբ են զբաղվում՝ զբոսաշրջիկներին առաջարկելու են վարպետության դասեր քարից ստեղծագործական աշխատանքներ կատարելու համար: Սա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ նաև արհեստների պահպանման նպատակ ունի:
Հյուրատան բացման արարողության մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և նշել, որ Արագածի արևմտյան ստորոտում տեղակայված գյուղն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ. «Երկար տարիներ խոսվում էր ու թվում էր, թե այս տարածաշրջանի զարգացումը պետք է շատ դժվար խնդիր լինել, բայց այսօր եղած ներուժը առավելությունների է վերածվելու մեր համայնքերի համար: Միջավայրը յուրահատուկ է թե՛ հանգստի պայմաններով, թե՛ ստեղծագործական մոտեցումով: Վստահ եմ՝ Պեմզաշենում ունենալու ենք տուրիստական մեծ հոսք և այն վարակիչ է լինելու»:
Նշենք, որ տեղում կազմակերպվելու են նաև չեչիլ պանրի, քարե թռչնատառերի, ինչպես նաև չրերի պատրաստման վարպետության դասեր: Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում:

shirak.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն