• Armenianeconomy.com

Արարատի մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է խորհրդակցության

10 մարտի 2020 | Լուրեր մարզերից | Цитата

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարտի 6-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, որը վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Խորհրդակցությանը մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Խորհրդակցության մեկնարկին Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին․ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր կտնկեն իրենց այգիներում, բակերում և հարակից տարածքներում։ Միջոցառման իրականացման գործում մարզպետարանների դերը ամենակարևորներից է, ներգրավված կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ»,- նշել է Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականանալու է երկու մասով։

Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։

Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին` ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի եկամուտների հավաքագրման արդյունքների վրա․ 2 ամսվա ընթացքում հավաքագրվել է 3 մլրդ 626 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 461 միլիոն դրամով։

Ի թիվս խորհրդակցության այլ թեմաների՝ անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրերին։ 2020 թվականին համայնքներից ընդհանուր առմամբ ներկայացվել է աննախադեպ թվով՝ 812 հայտ՝ մոտավորապես 45,5 միլիարդ արժողությամբ։

Խորհրդակցության ավարտին նախարարի հանձնարարությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբ 2019 թվականից չավարտված կամ թերի իրականացված ծրագրերի ուսումնասիրության և համապատասխան զեկույցներով հանդես գալու համար։

Աղբյուրը՝  ararat.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր մարզերից
• Հայաստանի համայնքներին կհատկացվեն փոքր դրամաշնորհներ՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը• Հայտարարություն• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Մեկնարկել է «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը• Աչքի անվճար զննումներ 18 տարեկանից բարձր բնակչության համար• Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս• Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան• ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր• Շիրակի մարզպետի տեղակալը հետևել է Գյումրիում և Ախուրյանում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն