Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին

10 մարտի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունման նպատակն է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ՝ թափանցիկ ու հրապարակային իրականացում, պետության կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետության բարձրացման նպատակով վարձակալության տրամադրման գործընթացում հստակ չափանիշների, միատեսակ պայմանների և ժամկետների սահմանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ  պետական կազմակերպության կանոնադրությամբ» բառերը փոխարինել «Պետական կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ իրականացման անհրաժեշտությամբ։

Նախագծի մշակումը պայմանավորված է նաև  ՀՀ  կառավարության դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 4-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Կարգավորման նպատակը և բնույթը
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Նախագծի ընդունման նպատակն է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ՝ թափանցիկ ու հրապարակային իրականացում, պետության կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետության բարձրացման նպատակով վարձակալության տրամադրման գործընթացում հստակ չափանիշների, միատեսակ պայմանների և ժամկետների սահմանում:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 266.1-րդ  և ՀՀ  կառավարության դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 3-րդ կետերով նախատեսված են 2020 թվականին մշակել «Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, նախատեսվում է ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությամբ տրամադրման գործընթացը իրականացվնել մեկ միասնական կանոնակարգով և մոտեցմամբ, ինչը կնպաստի գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աճին, ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման տրամադրված գույքի վարձակալությունից գանձվող միջոցների բաշխման գործընթացում միասնական սկզբունքների սահմանմամբ (80%-ն ուղղվի պետական բյուջե, իսկ 20%-ը ՊՈԱԿ-ի բյուջե), իսկ վարձակալական վճարների մեծությունը սահմանել ելնելով շուկայական գնահատման արդյունքներից։

Այս նպատակով մշակվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխության կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը
Իրավական կատի ընդունման դեպքում՝ ՊՈԱԿ- ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացի պարզեցում, վարչարարության կրճատում և պետական բյուջեի մուտքերի ավելացում, ներդրումների ներգրավում


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն