ՊԵԿ-ը ՀԿ-ներին կպարտավորեցնի տարեկան հաշվետվություն ներկայացնել

06 մարտի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

Գործող օրենսդրությունը վերանայելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին մարտի 6-ին ԱԺ նիստում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ խնդիր է դրվել ապահովել հանրային հաշվետողականության բարձր մակարդակը:

Անանյանը պարզաբանեց, որ գործող կարգավորումների պայմաններում գործունեության մասին ամենամյա հաշվետվությունը ներկայացնում են միայն այն ՀԿ-ները, որոնք հանրային միջոցներից ֆինանսավորում են ստանում: Այսուհետ բոլոր ՀԿ-ները պարտավոր կլինեն ՊԵԿ-ին տարեկան հաշվետվություն ներկայացնել՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից:

 
Տվյալ օրինագծով հստակեցվում են նաեւ հաշվետվությունում նշված տեղեկատվության վերաբերյալ պահանջները: Այսպես, ՀԿ-ն, որը հանրային միջոցներից ֆինանսավորում է ստանում, պետք է ոչ միայն բացահայտի ծրագրերը, որոնց շրջանակում ստանում է տվյալ ֆինանսավորումը, այլ նաեւ նշի ֆինանսավորման աղբյուրները: Մնացած ՀԿ-ները ՊԵԿ լիազորված մարնին տեղեկատվություն կներկայացնեն ծրագրերի մասին, որոնց շրջանակում ստացել են գումարային եւ գույքային միջոցներ՝ առանց ֆինանսավորման աղբյուրները նշելու:

Բացի այդ, եթե գործող կարգավորումների պայմաններում ՀԿ-ները տարեկան հաշվետվությունում նշում են իրենց անդամների եւ կամավորների թիվը տարվա սկզբին, ապա այժմ նրանք պարտավոր են ներկայացնել թիվը տարեվերջյան զեկույցում: Ընդ որում, հարկային մարմինը կպահանջի նշել ՀԿ-ում առնվազն 20 ժամ աշխատող կամավորների եւ նրա հետ պայմանագրային աշխատանքային հարաբերություններ ունեցողների թիվը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն