Հայաստան-Իրաք-ԱՄԷ-Քուվեյթ գործակցությունը կզարգանա առևտրատնտեսական ուղղությամբ

Հայաստան-Իրաք-ԱՄԷ-Քուվեյթ գործակցությունը կզարգանա առևտրատնտեսական ուղղությամբՀՀ փոխվարչապետ, հայ-իրաքյան, հայ-քուվեյթյան, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ Արմեն Գևորգյանը հունվարի 11-ին մասնակցել է խորհրդակցության, որի ժամանկ ամփոփվել են նշված հանձնաժողովների 2012թ. աշխատանքները և քննարկվել ընթացիկ տարվա անելիքները: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արձանագրվել է, որ 2012թ. Բաղդադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արդյունքում ձեռք են բերվել մի շարք ոլորտներում գործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները տեղեկություններ են ներկայացրել հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի' Երևանում:

Այս տարի Քուվեյթում նախատեսվում է նաև Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ-ին Երևանում: Աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի առաջին լիագումար նիստի անցկացման ուղղությամբ:

Ա. Գևորգյանը հանձնարարել է, որ հանձնաժողովներում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներին առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովների նիստերի օրակարգերի վերաբերյալ: Առանձնահատուկ կարևորվել է գործընկեր երկրներում անցկացվող միջազգային առևտրատնտեսական և արդյունաբերական ցուցահանդեսներին հայաստանյան գործարար շրջանակների մասնակցությունը, ինչը նպաստելու է փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

Անդրադարձ է եղել նաև Հայաստան-ԱՄԷ երկրորդ գործարար համաժողովը 2013թ-ին կազմակերպելու հնարավորությանը: Փոխվարչապետը ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին առաջարկել է միջոցառման կազմակերպման ուղղությամբ աշխատել էմիրաթական կողմի հետ' հաշվի առնելով նաև 2010թ. Երևանում անցկացված առաջին համաժողովի փորձը:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն