ՊԵԿ-Ը ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄՈՏ 12 ՏՈՆՆԱ ԱՎՏՈՅՈՒՂ

05 մարտի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են պետական ծառայության և տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքեր։ Մասնավորապես՝ օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, կազմակերպվում է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի ներմուծում։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց ընթացքում քաղաքացի Ա․Տ.-ի վարած բեռնատար ավտոմեքենան, գտնվելով օպերատիվ վերահսկողության ներքո, փետրվարի 26-ին մուտք է գործել ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, ենթարկվել կշռման ու կայանվել մաքսային հսկողության գոտում։ Երեք օր անց բեռնատարն, առանց մաքսային ձևակերպումներ ստանալու, անարգել  դուրս է եկել մաքսային կետ-բաժնի տարածքից, ուղևորվել Տավուշի մարզի Այրում քաղաք, որտեղ սակայն ավտոմեքենայի հետագա շարժը կանխվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ավտոմեքենայի բեռնախցիկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 12 տոննա շարժիչային և  կոմպրեսորային յուղ։ Միաժամանակ վարորդի խցում գտնվող թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 130 անվանում դեղամիջոց։ Բեռնատարը  և ապրանքներն առգրավվել են։

Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն