«Իմ Քայլը» հիմնադրամի շնորհիվ Դրեյփերի համալսարանում 100% կրթաթոշակով ուսանելու հնարավորություն ստացան ևս երեք ձեռնարկատերեր

04 մարտի 2020 | | Цитата

Փետրվարի 13-ին ամփոփվել էին գարնանը Դրեյփերի համալսարանում ուսանելու կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքները, և 109 ներկայացված հայտերից հաղթող էին ճանաչվել 5 ձեռներեցներ իրենց նախագծերով (Կարեն Շահնազարյան «Forge Fiction», Սվետլանա Ջաղացպանյան «ForestGuard», Կարեն Նիկողոսյան «Swap», Լուսինե Մագաուզյան «oores», Հակոբ Թումանյան «Yolo»): Նրանց տրամադրվել էին 100% ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից փոխհատուցվող կրթաթոշակներ:

Եվս 3 գաղափարի հեղինակների հաճելի անակնկալ էր մատուցել Դրեյփերի համալսարանը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունն ու գաղափարների զարգացման ներուժը՝ Կարեն Խաչիկյանը «Robin» Ռուբեն Համբարձումյանը «Cerebrus», Հայկ Բադալյանը «Garoon» ևս ստացան կրթաթոշակներ 50%֊ի չափով:

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցելու վերջիններիս կրթաթոշակի մնացյալ 50%-ը, ինչի արդյունքում 8 ձեռներեցներն էլ կստանան ուսման և ճանապարհածախսի 100% փոխհատուցում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ 2020թթ․ Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի:

Դրեյփերի համալսարանի մասին.

7 շաբաթ տևողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում (https://www.draperuniversity.com), որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։

Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով:

hti.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն