• Armenianeconomy.com

Նիկոլ Փաշինյանը և Արչիլ Թալակվաձեն հայ-վրացական հարաբերություններում ընդգծել են միջխորհրդարանական ակտիվ երկխոսության կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Պարոն Թալակվաձեն կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ վարչապետի այս այցը ազդակ կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի է՛լ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նա բարձր է գնահատել խորհրդարանականների միջև ձևավորված գործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում: Վրաստանի խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է տեղի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և հավելել, որ այն հանդսիանում է հայ-վրացական միջպետական կապերի խթանման ամուր կամուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է պատգամավորների միջև սերտ գործակցությանը կարևորությունը` ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների սերտ հարաբերություններն իրենց կարևոր ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։

Նիկոլ Փաշինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը կարող են գտնել փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։

Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել նաև Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը• Հայաստանը գրեթե 18 մլն դոլարի վարկ կստանա• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ• Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումներն իրականացվում են սահմանված կարգով. ՀԿԵ• Հայաստանն ու Չինաստանը շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ• Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի նիստ ՀՀ և ԵՄ միջև• ՎԶԵԲ-ը Հայաստանին 10.6 միլիոն վարկ կտրամադրի` Մեղրիում նոր անցակետի կառուցման համար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն