Աշխատանքային քննարկում՝ «ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով

03 մարտի 2020 | Առողջապահություն | Цитата

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնե ՊՈԱԿ-ի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ ստացվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 80 բուժաշխատողների եւ 156 շահառուների ստորագրությամբ գրություններ: Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ դեռեւս մեկ ամիս առաջ հանձնաժողովն Առողջապահության նախարարությունից հարցման միջոցով փորձել է պարզել, թե արդյո՞ք կատարվել է կենտրոնների միավորման արդյունավետության, ծախսարդյունավետության գնահատում եւ ակնկալվող արդյունքների կանխատեսում: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պատասխանը ստացվել է աշխատանքային քննարկումից րոպեներ առաջ, որտեղ նշված է, որ վերլուծություն չի իրականացվել, իսկ պատճառաբանությունը՝ արդյունավետության բարձրացումն է:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանը նշել է, որ երկու կենտրոնների միացման նպատակը իրավաբանական անձանց ռեսուրսների արդյունավետ տնօրինումն է, լաբորատոր ախտորոշիչ հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության եւ արտադրողականության բարձրացումն է, վարչական ենթակառուցվածքների օպտիմալացումն է, առողջապահական համակարգի կազմակերպությունների աշխատանքների համակարգված եւ արդյունավետ կազմակերպումն է: Լուսինե Քոչարյանի խոսքով՝ ՁԻԱՀ-ին զուգորդող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք: Ըստ նրա՝ միավորումը նաեւ կվերացնի հասարակությունում առկա խտրական վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ, որին նպաստում է նաեւ այդ վարակի ախտորոշումը եւ բուժումն առանձին հաստատությունում կազմակերպելը: Նա ընդգծել է, որ միավորմամբ կղզիացած ծառայություններն ապակենտրոնացնելու փորձ է կատարվում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի դիտարկմանը, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այս ճանապարհով վերազինելու փորձ է կատարվում, նախարարության ներկայացուցիչը չի ժխտել:

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցները, ովքեր աշխատանքից ազատման դիմումներ են գրել, համակարծիք չեն նախարարության պարզաբանումների հետ: Նրանք պնդում են, որ նախարարության հետ գործնթացի վերաբերյալ քննարկումներ չեն եղել: Ըստ աշխատակիցների ներկայացրած վիճակագրական տվյալների՝ կենտրոնում ամբուլատոր բուժում է ստանում 800 հիվանդ, որոնցից 200-ը ստացիոնար բուժօգնության կարիք ունեցողներ են եւ նրանց միայն մոտ 35% -ն է բուժում ստանում Նուրքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, իսկ մնացածը բուժումը ստանում են այլ կլինիկական հիվանդանոցներում:

Աշխատակիցներն ընդգծել են, որ վերջին տարիներին հիվանդացության տարածումը զարգացել է, իսկ հիվանդանոցների միավորումը չի նպաստի հիվանդության վաղ ախտորոշմանը:

ՄԻԱՎ վարակակիր Արման Ավչյանն իր մտահոգությունն է հայտնել կենտրոնների միավորման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ հասարակության իրազեկվածությունը բավականաչափ չէ, որպեսզի իրենք մյուսների հետ կարողանան օգտվել նույն հիվանդանոցից:

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ կամփոփվեն կողմերի տեսակետները, կկազմվի արձանագրություն եւ հանձաժողովի տեսակետը կներկայացվի Կառավարություն:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն