Վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Գախարիայի հանդիպումը

Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախ հնչել են Հայաստանի և Վրաստանի օրհներգերը, ապա Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին:

Այնուհետև տեղի է ունեցել վարչապետների առանձնազրույցը: Իր խոսքում Գիորգի Գախարիան նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալել Ձեզ Վրաստանում: Մենք կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ էլ ավելի խորացնենք մեր երկրների բարիդրացիական հարաբերությունները: Միշտ էլ համաձայնել ենք, որ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում, այն անցավ բավականին արդյունավետ: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս լավ հիմք կդառնա երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման համար»: Գիորգի Գախարիան հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում և երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է: «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»,- ասել է Վրաստանի վարչապետը: Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումների ընթացքում հնարավորություն կունենան քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Երևանում ջերմ ընդունելության և պաշտոնական այցի հրավերն ընդունելու համար:

Վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար և նշել. «Հարգելի վարչապետ, թանկագին Գիորգի, մեր երկրների հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել: Մեր պետություններն ունեն խորը մշակութային, քաղաքական, պատմական կապեր: Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի, և ժամանակն է մտածել այս տարածաշրջանում եթե ոչ հազարամյակների, ապա հարյուրամյակների մեր համատեղ զարգացման մասին: Ասածս ուղղակի գեղեցիկ ձևակերպում չէ, այլ Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումներն ունեն ռազմավարական բնույթ: Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցություն և՛ ընդհանուր, և՛ տարբերակվող, բայց տարածաշրջանային մեր հարաբերությունները մենք բոլորովին այլ հարթության վրա ենք դիտարկում: Հայ-վրացական հարաբերություններն ամրացնող ևս մի գործոն նվիրվածությունն է ժողովրդավարական արժեքներին: Այս հանգամանքը ևս մի կարևոր անկյունաքար է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել և համոզմունք հայտնել, որ այս այցն է՛լ ավելի կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների կառավարություններին հաջողվում է հստակ քայլերով բոլոր պայմանավորվածություններն առաջ մղել:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:

Վաչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ և երկկողմ օրակարգի կարևոր մաս է դրա լիարժեք իրացումը: ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով` երկու երկրների գործադիր մարմիններն այստեղ ունեն բազմաթիվ հնարավորություններ` տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի։ «Այդ առումով նույնպես ժողովրդավարությունն էական նշանակություն ունի, որովհետև իմ պատկերացմամբ, եթե մարդիկ Հայաստանը և Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական տարածք` մեր երկրների ներդրումային գրավչությունը կմեծանա։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում։ Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կես ամիս անց Վրաստան այցի ժամանակ հենց այդ բանաձևն է ինքն առաջարկել` երկկողմ հարաբերությունների հիմքում դնելու համար։ «Մենք ողջունում ենք Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Ընդհանրապես հակամարտություններն աշխարհում, նաև մեր տարածաշրջանում բացարձակ տարբեր են իրարից, տարբեր են իրենց բովանդակությամբ, ծագումնաբանությամբ, պատմությամբ և խորությամբ։ Եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, ապա մինչ այժմ դրանք լուծված կլինեին։ Մենք յուրաքանչյուր հակամարտություն դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ։ Ուրախ եմ, որ այս առումով կարող ենք կառուցողական կերպով համագործակցել Վրաստանի հետ։ Այն, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և այն, որ Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրի է ստորագրել ԵՄ-ի հետ, ստեղծում են նոր հնարավորություններ մեր համագործակցության համար, և դրանք քննարկելը կլինի մեր քննարկումների առանցքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-վրացական օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել գործարար կապերի խորացմանը միտված միջոցառումների անցկացումը: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան անդրադարձել են տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի իրականացմանը, կարևորել երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացումը` ցամաքային ճանապարհների, էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի ուղղությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերին: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կարևորել են հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն