Պլաստիկ մարտահրավերներ

03 մարտի 2020 | Աշխատանքային | Цитата

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տնտեսվարողների, թափոնների հավաքագրմամբ, տեսակավորմամբ և վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թափոնների կայուն կառավարմանը, շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցմանը, օրենսդրական կարգավորումներին, Հայաստանում տնտեսական մոդելի ձևավորմանն ու առանձնահատկությունների վերլուծությանը, միջազգային փորձի ուսումնասիրությանը, ինչպես նաև դեպոզիտային համակարգի ներդրմանը:
Իրինա Ղափլանյանն ներկայացրել է դեպոզիտային համակարգի ներդրմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունը։ Դեպոզիտային համակարգի կիրառմամբ նախատեսվում է պլաստիկ տարաների ընդունում և հավաքում, որոնց դիմաց կատարվում է վճարում՝ ըստ պլաստիկի տեսակի: Որպես դեպոզիտային համակարգի կիրառման լավագույն օրինակ Իրինա Ղափլանյանն առանձնացրել է Լիտվայի փորձը և նշել, որ այն նախատեսվում է կիրառել նաև Հայաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են թափոնների վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների հզորացման և ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման առաջարկները:
 
mnp.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն