Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

03 մարտի 2020 | Նախագծեր | Цитата

Ծրագրում կատարվելիք փոփոխությունները կնպաս­տեն վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերին տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնեն Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                                 

 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

   2020 թվականի --------------- N        - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփո­խությունները.
Ուժը կորցրած ճանաչել «Ծրագրի նկարագիրը» բաժնի 14-րդ կետը,
«Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 3-րդ ենթակետում «գյուղատնտեսության նախարարությունը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարությունը» բառերով,
«Ծրագրի մոնիթորինգը» բաժնի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագ­րությամբ. «Վարկի տրամադրումից հետո Ֆինանսական կառույցի կողմից վեցամսյա ժամկետում իրականացվում է նպատակային մոնիթորինգ և Ֆինանսական կառույցի ներքին իրավական ակտերին համապատասխան` ֆինանսական մոնիթորինգ։»:  
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ       
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱ 

Անհրաժեշտությունը  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի  7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է երկու կարևոր հանգամանքով։

Առաջին դեպքում նշված որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) այն դրույթն, որի համաձայն Ծրագրին չեն կարող մասնակցել հանրապետությունում պետական աջակցությամբ այլ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրակա­նացվող ծրագրերի շահառուները, սահմանափակում է մի քանի այլ ծրագրերի գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցությունը՝ դրանով իսկ ազդելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման վրա։ Մյուս կողմից hամաձայն Ֆինանսական կառուցների ներքին իրավական ակտերի՝ վարկերի մոնիթորինգների իրականացման անհրաժեշտությունն ու պարբերականությունը որոշվում է հաշվի առնելով հաճախորդի վարկունակության գնահատման եղանակը (հաճախորդի վարկունակությունը գնահատվում է մի քանի եղանակներով), վարկի միջոցով կատարվող ներդրումների ուղղվածությունը և ծավալները, հաճախորդի տնտեսության առանձնահատկությունները: Ֆինանսական կառույցների ներքին իրավական ակտերով սահմանված է նաև, որ մոնիթորինգային այցելությունները կախված են տվյալ համայնքում գործող վարկային պորտֆելի քանակային կազմից։ Ծրագրով սահմանված դրույթի համաձայն Ֆինանսական կառույցների կողմից իրականացվող մոնիթորինգները պետք է կատարվեն հստակ սահմանված ժամկետներում, որը որոշակիորեն նվազեցնում է այդ մոնիթորինգների արդյունավետությունը։ Մասնավորապես, ֆինանսական կառույցի կողմից նպատակային մոնիթորինգի իրականացման համար սահմանված է երկամսյա ժամկետ, որի իրականացման ժամանակ հաճախ հնարավոր չի լինում պարզել վարկի նպատակային օգտագործման հանգամանքը՝ կապված ծրագրի իրականացման ժամկետից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները  Ծրագիրը սահմանված մեխանիզմների որոշ փոփոխություններով իրականացվում է սկսած 2017 թվականի 4-րդ եռամսյակից։ Անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ Ծրագրի նկատմամբ հանրապետությունում ձևավորվել է բավականին մեծ հետաքրքրվածություն, որն արտա­հայտվում է շահառուների մեծ թվով։ Այսպես՝ միայն 2019 թվականի ընթացքում Ծրագրի շրջանակներում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով։

        Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել նաև, որ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, պայմանավորված Ծրագրի շահառուների շրջանակի ավելացմանը խոչըն­դոտող հանգամանքներով, ինչպես նաև առկա է որոշակի տեխնիկական և կազմա­կերպ­չական բնույթի կարգավորումների անհրաժեշտությունը։

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը Հանրապե­տության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդ- լայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:

        Կարգավորման նպատակը և բնույթը Սույն նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել որոշ խմբագրական փոփոխություններ, մասնավորապես՝ վերացնել Ծրագրին մասնակցելու վերաբերյալ գործող սահմանափակումը, որի համաձայն Ծրագրին չեն կարող մասնակցել հանրապետությունում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող այլ ծրագրերի շահառուները, ինչպես նաև հնարավորություն տալ Ֆինանսական կառույցներին Ծրագրի ֆինանսական մոնիթորինգն իրականացնել իրենց ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով և վեցամսյա ժամկետում իրականացնել նպատակային մոնիթորինգ՝ գործող երկամսյա ժամկետի փոխարեն:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

        Ակնկալվող արդյունքը Ծրագրում կատարվելիք փոփոխությունները կնպաս­տեն վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերին տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնեն Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի  7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավե­լացում կամ նվազեցում չի նախատեսվում։

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի  7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն