Ի գիտություն հանրապետության հողօգտագործողների

28 փետրվարի 2020 | | Цитата

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 24-ից մեկնարկել է «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում, որպես պետական աջակցություն, գարնանացան մշակաբույսերի սերմերի (եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղիկ, սոյա, կտավատ, սիսեռ, ոլոռ, կորնգան, առվույտ, ոսպ, սորգո, լոբի) տրամադրման գործընթացը:
Սերմերը տրամադրվում են Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով: Տրամադրման համար հիմք կհանդիսանան շրջվարչակազմերի կողմից ներկայացված անվանական ցուցակները: Հողօգտագործողը պարտավոր է հիմնադրամ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և հողի նախացանքային մշակություն իրականացված լինելու մասին տեղեկանքով:
Հայտնում ենք նաև, որ աջակցության տրամադրման համար պարտադիր պայման է Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորություններ չունենալը:

minagro.nkr.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն