Հայաստանը դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի անդամ

28 փետրվարի 2020 | | Цитата

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) անդամ։ Այս մասին անդրադարձ է կատարվել նաև IGF պաշտոնական կայքում:

Ֆորումին անդամակցելու հնարավորություն են ստանում այն պետությունները, որոնք որդեգրել են հանքարդյունաբերության լավ կառավարման քաղաքականություն՝ սահմանելով հստակ սկզբունքներ հաշվետվողական, թափանցիկ հանքարդյունաբերության ներդրման և այն երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելու ուղղությամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆորումը միջկառավարական երկխոսության, փորձի և գիտելիքների փոխանակման արդյունավետ հարթակ է համարել, ինչն ապագայում հնարավորություն կունենա նպաստելու երկրում առավել արդյունավետ որոշումներ կայացնելու գործընթացներին։

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը համակարգող ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը, ով նախաձեռնել է IGF անդամակցության գործընթացը, կարևորել է հանքարդյունաբերության ոլորտում տարբեր հարցերի վերաբերյալ՝ այդ թվում բնապահպանական և սոցիալական ուղղվածության, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև դրանք տնտեսության զարգացմանն ուղղելու անհրաժեշտությունը: «Հայաստանի համար ճիշտ ժամանակն է միանալու միջազգային պրոֆեսիոնալ ֆորումներին, ինչպիսին է կայուն զարգացման գաղափարը՝ որպես իր գործունեության գլխավոր տեսլական սահմանած IGF–ը, և մեր երկրի համար օգուտ քաղել վերջիններիս ընձեռած հնարավորություններից»,-ասել է Լ. Շուշանյանը:

Միջկառավարական ֆորումի տնօրեն Գրեգ Ռեդֆորդը կարևորել է Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոլորտը երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելուն և ողջունել Հայաստանի անդամակցությունը կառույցին՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր պետություն իր հետ գլոբալ երկխոսությունը խորացնելու ուրույն հեռանկարներ է բերում։

Նշենք, որ Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումին (IGF) այսօր անդամակցում են 75 պետություն, ինչպես նաև արդյունաբերության, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համատեղ քննարկում են կայուն զարգացմանը հանքարդյունաբերությունը ծառայեցնելու միջոցները և գործադրում համապատասխան ջանքեր: Ֆորումի հիմնական նպատակը կառավարություններին օժանդակելն է՝ ռեսուրսների կառավարման և որոշումների կայացման հարցերում ներպետական գնահատումների, կարողությունների զարգացման և թիրախավորված տեխնիկական աջակցության, ինչպես նաև ուղեցույցերի մշակման և լավագույն միջազգային փորձի փոխանակման նպատակով՝ համաժողովների կազմակերպման միջոցով:

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն