Ջավախքում կարող են քամու էլեկտրակայաններ հայտնվել

11 հունվարի 2013 | Էներգետիկա | Цитата

Ջավախքում կարող են քամու էլեկտրակայաններ հայտնվելՎրաստանը մտադիր է Սամխցե-Ջավախքի տարածաշրջանում քամու էներգիայի օգտագործմամբ նախագծերի իրականացումը: Այս մասին «Կավկասիա» հեռուստաալիքի «Սպեկտր» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն: Նրա խոսքով՝ նախագծերը պատրաստ կլինեն մեկ ամսվա ընթացքում:

Նա նաեւ հայտնել է, որ էներգետիկայի նախարարությունը քննարկում է Տկիբուլիում ջերմաէլեկտրակայանի շինարարության հնարավորությունը, որն աշխատում է տեղի ածուխով: Նախարարի խոսքով՝ կայանը պետք է կառուցվի եվրոպական չափանիշներով եւ լինի էկոլոգիապես անվտանգ: Քալաձեն նշել է, որ Վրաստանում ածուխ կա, ուստի կայանը կարող է աշխատել տեղական հումքով, հաղորդում է «Business Վրաստան»-ը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն