• Armenianeconomy.com

Անօթևան անձանց նոր տեսակի ծառայություններ են մատուցվելու՝ ելնելով նրանց անհատական կարիքներից․ Գեմաֆին Գասպարյան

28 փետրվարի 2020 | Սպասարկում | Цитата

«Շատ կարևորում ենք «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որովհետև այս պահին այն միակն է տրամադրած ծառայությունների տեսակով, բայց նույնքան կարևորում ենք մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավումը։ Անօթևան անձանց տրվող ծառայությունները զարգացնելու ենք, ավելին՝ նոր տեսակի ծառայություններ ենք մատուցելու՝ ելնելով շահառուների անհատական կարիքներից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հիմնադրամին պատվիրակված ծառայությունները լինեն ընդունված չափանիշներին համապատասխան։ Այս առումով շնորհակալ ենք ՄԻՊ գրասենյակին՝ առկա թերությունների արձանագրման համար, որոնց ուղղությամբ արդեն իսկ հանձնարարականներ են տրվել հաստատությանը»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ կատարած այցի ժամանակ։

Նախարարի առաջին տեղակալը ծանոթացել է անօթևանների ժամանակավոր կացարանի կենցաղային պայմաններին և նրանց տրվող սոցիալական ծառայություններին։ Գ․ Գասպարյանը հավաստիացրել է՝ պետությունն անօթևան անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտում նախատեսում է անել ավելի մեծ ներդրումներ։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է վերանորոգել անօթևաններին սպասարկող հարկաբաժինը, որը մինչև տարեվերջ կավարտվի։ Իսկ ինչ վերաբերվում է բնակվող 100 շահառուներին, ապա նրանք կշարունակեն ստանալ երկանգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական, իրավաբանական և բժշկական տարաբնույթ ծառայություններ։

Նշենք, որ նախորդ տարեվերջին   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով դրամաշնորհի տրամադրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել էր միայն մեկ կազմակերպություն՝   «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Սպասարկում
• ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնում է մի շարք ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նախագծեր• Հայաստան մշտական բնակության տեղափոխված 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու արտոնությունից• «Զվարթնոց» օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները կվերսկսվեն. չվերթ կլինի ամեն կիրակի• Ryanair ավիաընկերությունը հունիսին ցանկանում է վերականգնել իր տրաֆիկի 40 տոկոսը• Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած• Որոշ գործատուներ «հորդորում» են իրենց աշխատակիցներին կանխիկացնել և իրենց տալ որպես աջակցություն ստացած գումարը• ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները• «Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ• «Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն