«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

27 փետրվարի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։

ՆԱԽԱԳԻԾ           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետից հանել «(բացառությամբ տեղական արտադրության կոնյակի)» բառերը։

Հոդված. 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

               ՆԱԽԱԳԱՀ                                                    ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ          ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ընդունման մասին

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը՝ 06:00-ից մինչև 22:30-ը, ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը:

Վերոգյալ դրույթը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միևնույն ապրանքային շուկայում գործող կամ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացողների համար։

Ինչպես նաև անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար՝ Հայաստանի սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով։                                          

Միաժամանակ, համաձայն 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝ ԵԱՏՄ անդամ պետություններն իրենց մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության նորմերը պետք է կիրառեն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ հավասար պայմաններով նույն կերպ և հավասար չափով՝ անկախ այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կազմակերպաիրավական ձևից և գրանցման վայրից։

Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին Արձանագրության 21-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 16-րդ հավելված) համաձայն ծառայությունների առևտրին առնչվող բոլոր միջոցների համար յուրաքանչյուր անդամ պետություն մյուս անդամ պետության ծառայությունների, ծառայությունների մատակարարների և ստացողների համար պետք է ապահովի այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ սեփական նույն (նմանատիպ) ծառայությունների, ծառայությունների մատակարարների և ստացողների համար նույն (նմանատիպ) հանգամանքներում ապահովվող ռեժիմից։

Ըստ այդմ, վերոգրյալ հակասությունները վերացնելու և բոլոր տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը՝ վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը։

Միաժամանակ, ս/թ հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին Կարգադրությունը։ Վերոնշյալ Կարգադրության 1-ին կետով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք ուղղված կլինեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանը։ 

Հարկ է նշել, որ նշված ցանկում ընդգրկված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման մասին» թիվ 85 որոշումը։ Համաձայն Որոշման 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետությունը ծանուցվում է 2019 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 75-րդ հոդվածի 1-ին կետի իրականացման մասին, այն է էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներում տեղական արտադրության կոնյակի գովազդի տեղակայման ժամանակ մրցակցության ընդհանուր սկզբունքների պահպանումը։

Կարգավորման նպատակը և բնույթը:
 ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու քաղաքականություն:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը և միջազգային պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն