Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

27 փետրվարի 2020 | | Цитата

2019 թվականի դեկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Դիլիջան քաղաքում գործող «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանը մարզպետի մոտ կայացած հանդիպման ընթացքում քննարկեցին մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետեր հիմնելու եւ մարզի դպրոցականներին ուսման մեջ ներգրավելուն վերաբերող հարցը: Գնել Սանոսյանը հավանություն տվեց նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնեց` հնարավորության և լիազորության շրջանակներում աջակցել, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի:


Նախապատրաստական որոշակի աշխատանքներից հետո 2020 թվականի փետրվարի 26-ին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանը և կենտրոնի աշխատակիցները կրկին Գեղարքունիքի մարզպետարանում էին: Մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի և Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի հետ համատեղ նրանք քննարկեցին Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի առաջին շարժական ուսումնական կետը Գավառ քաղաքում տեղադրելուն վերաբերող մի շարք հարցեր: «Մեր նպատակն է «Թումոյի» ծրագրերը հասանելի դարձնել նաև Գեղարքունիքի մարզում, քանզի հայկական նորարարական այդ ծրագրերից այսօր արդեն օգտվում են արտասահմանյան մի շարք երկրներ: Ցանկություն ունենք, որպեսզի Հայաստանում, յուրաքանչյուր աշակերտի, հասանելի լինի այն ուսումը, ինչն արդեն կիրառվում է միջազգային մակարդակներում»,- նշեց Տիգրան Բաղիյանը:

«Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետեր կարող են հաճախել 12-18 տարեկան աշակերտներ՝ անվճար հիմունքներով: Այդ կետերում մեկամսյա ինքնուսուցում անցնելուց հետո աշակերտները ուսումը կշարունակեն Դիլիջանի «Թումո» կենտրոնում, դարձյալ մեկամսյա ժամկետով:

Տեղադրվող ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետում դպրոցականները կարող են գիտելիքներ ձեռք բերել անիմացիա, խաղերի ստեղծում, ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում, երաժշտություն, ստեղծագրություն, նկարչություն, գրաֆիկ դիզայն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, շարժական գրաֆիկա, լուսանկարչություն և նոր մեդիա ոլորտներում:


Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում նախատեսվում է տեղադրել «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ևս մի քանի շարժական ուսումնական կետեր:
Հանդիպման ավարտին աշխատանքային խումբը շրջայց կատարեց Գավառ քաղաքում՝ շարժական տուփի տեղադրման համար պահանջվող չափորոշիչներին բավարարող տարածք ընտրելու և առաջիկայում շարժական կետի տեղադրման աշխատանքների մեկնարկը տալու համար:

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն