ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն պարբերաբար մասնակցում է զբոսաշրջային միջազգային էքսպո ցուցահանդեսների. 2020 թվականին Հայաստանը կմասնակցի 4 միջազգային էքսպոյում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
«2019 թ-ին մենք մասնակցել ենք 4 ցուցահանդեսի՝ Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում և Սինգապուրում: 2020 թվականին ցուցահանդեսները նույնպես կլինեն 4-ը, սակայն Փարիզի փոխարեն կմեկնենք Մոսկվա»,- նշեց Քոչարյանը և հավելեց, որ իրենց դիմելով՝ մասնավորը նույնպես կարող է մասնակիցը լինել այդ էքսպոներին և իրենց արտադրանքը ցույց տալ միջազգային շուկայում:
b24.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться