Ապրիլից կմեկնարկի ԳՄՀԸ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) պատվիրակությանը՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Քրիստոֆ Բայերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի պատասխանատուները, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայիս տարածաշրջանային ղեկավար Կառստեն Պոսսեն։

Ողջունելով պատվիրակության անդամներին և շնորհավորելով ծրագրի նորանշանակ ղեկավարին պաշտոնի նշանակվելու կապակցությամբ՝ Վ․ Տերտերյանը կարևորել է GIZ-ի հետ համագործակցության բարձր մակարդակը և ընդգծել, որ երկարամյա համատեղ աշխատանքի լայն շրջանակը թույլ է տալիս GIZ-ի հետ համագործակցությունը, հատկապես տեղական ժողովրդավարության զարգացման գործընթացներում, առաջնայիններից մեկը համարել։
«Կարևորում եմ GIZ-ի աջակցությունը հատկապես Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքներում։ Արձանագրված ցուցանիշները լավ նախադրյալներ են ստեղծում՝ դրանք ավելի մեծ թափով և հետևողականությամբ շարունակելու համար»,-ասել է Վ․Տերտերյանը՝ շնորհակալություն հայտնելով Կառստեն Պոսսեին առկա համագործակցության համար։

«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի նորանշանակ տարածաշրջանային ղեկավար Քրիստոֆ Բայերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ տպավորված է նախորդ ծրագրի արձանագրած շոշափելի արդյունքներով։ Տարածաշրջանային ղեկավարը նշել է, որ խոշորացված համայնքներում ծառայությունների մատուցման բարձր մակարդակով Հայաստանը կարող է մրցակցել անգամ ԵՄ անդամ երկրների հետ և իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը նույն արդյունավետ ձևաչափով՝ Հայաստանի համար կարևոր վարչատարածքային բարեփոխումների ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի։ Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ ապրիլից կմեկնարկի «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը և , որպես ծրագրի հիմնական քաղաքական գործընկեր, քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների համատեքստում նախարարության առաջնահերթությունները։

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն