Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը

25 փետրվարի 2020 | Աշխատանքային | Цитата

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցը զեկուցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի արդյունքները և առանձին հարցերի վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումներն ու առաջարկությունները:

Այնուհետև շրջակա միջավայրի նախարարի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները զեկուցել են ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրին, կլիմային և տրանսպորտին վերաբերող դրույթներին:

Փոխվարչապետը, ամփոփելով նիստը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հանձնաժողովին նիստերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար և հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին համագործակցելով առաջ շարժվել ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների իրականացման գործընթացում՝ դրանց համընդգրկուն բնույթ հաղորդելու և պատշաճ ժամանակին կիրարկելու նպատակով: 

www.gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն