Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

25 փետրվարի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից:

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 11-րդ գլուխը լրացնել 15716 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 15716. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության  ու վերակառուցման դեպքում մատչելիության նորմերը չպահպանելը

Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության  ու վերակառուցման դեպքում մատչելիության նորմերը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով:»: 

Հոդված 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 5-րդ գլուխը լրացնել 43.2 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

43.2  Հեռուստաընկերությունների կողմից լսողության խնդիրներ ունեցող անձանց համար  տեղեկատվության մատչելիության նվազագույն պահանջները չապահովելը

Հեռուստաընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվության  մատչելիության նվազագույն պահանջները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29.3 գլխում 216.6 հոդվածի 1-ին մասում «ոլորտում» բառը փոխարինել «և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում» բառերով:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29.3 գլխի 216.6 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով՝

«3.    Հասարակական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե համարվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություն (նրա կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ և անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են) և հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել հետևյալ դեպքերում՝խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու իրավունքը,
խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի խտրականությունից պաշտպանվելու իրավունքը և, որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը դատարանում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»   օրենքի նախագծով սահմանվել են արգելող նորմեր, մասնավորապես, բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության  ու վերակառուցման դեպքում համընդհանուր դիզայնի սկզբունքները չպահպանելու, հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար հարմարեցված չլինելու, հեռուստառադիոընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվութան  նվազագույն քանակները չապահովելու վերաբերյալ: Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ պատասխանատվության մեխանիզմների բացակայության պարագայում իրավական նորմերի արդյունավետությունը նվազում է կամ դրանք չեն գործում:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում (հոդված 9) իր մտահոգությունն է հայտնում այն հանգամանքի կապակցությամբ, որ չեն իրականացվում ներպետական օրենսդրությամբ սահմանված՝ մատչելիության վերաբերյալ գործող նորմերն ու չափորոշիչները, ինչպես նաև բավարար չեն քաղաքաշինության, կառուցապատման և հանրային, մասնավորապես՝ տրանսպորտային, տեղեկատվական և հաղորդակցման ծառայությունների ոլորտներում խոչընդոտների ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքները: Կոմիտեին նաև մտահոգում է այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը չի նախատեսում պատժամիջոցներ մատչելիության նորմերի և չափորոշիչների խախտման համար, ինչպես նաև նաև այն, որ պետական մակարդակով չեն գործում դիտանցման մեխանիզմներ` նման նորմերի և չափորոշիչների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

 Նախագծով սահմանվում են պատասխանատվության մեխանիզմներ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»   օրենքով սահմանված համապատասխան դրույթների իրագործումն արդյունավետ իրականացնելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

             Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

Սահմանված պահանջները չկատարելու դեպքում պատասխանատվության մեխանիզմների առկայություն, օրենքի ուժով մատչելի միջավայրի ապահավում հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ      
 «Վարչական իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակցությամբ  այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Վարչական իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նվազում չի նախատեսվում, տուգանքներից առաջացած վճարումները կհանգեցնեն պետական բյուջեի միջոցների ավելացմանը:

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի անհրաժեշտությունը
        Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը տեղեկացված չէ իր իրավունքների մասին, նրանց գերակշիռ մասը հաճախ չի պատկերացնում, որ խախտվել են իր հիմնարար իրավունքները կամ դրսևորվել է խտրական վերաբերմունք իր խնդրի վերաբերյալ: Մյուս կողմից, վարչական դատավարության ընթացակարգերը չպատկերացնելը նույնպես նպաստում է դրանից խուսափելուն:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպություններին իրավունք է վերապահվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով հայց ներկայացնել՝ եթե խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու իրավունքը և եթե առողջական վիճակից կամ այլ հանգամանքից ելնելով հաշմանդամություն ունեցող անձը չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը դատարանում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

Հաշմանդամություն ունեցող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն