• Armenianeconomy.com

Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին

25 փետրվարի 2020 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

«Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը,  ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2020 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ: Սույն որոշման նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով  «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշման համաձայն՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացության մեջ նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ N      

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԾՐԱԳԻՐԸ,  ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`
1) Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2) Ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3) «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի կատարման գծով 2020թ. համար ծախսերի նախահաշիվ` համաձայն N 3 հավելվածի:

Հավելված N 1

     ՀՀ կառավարության 2020 թվականի 

 N___ - որոշման

2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՆԱԽԱԲԱՆ

 Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵԱՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանու­թյանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:

Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգաց­մանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմաարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավման, միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմա­կեր­պության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքը.

2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքը.

3) «Հավատարմագրման մասին»  Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքը.

4) Առևտրի համաշխարհային կազմակերպության 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրի» պահանջները՝ միջազգային և եվրոպական ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ.

5) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015թ. ապրիլի 15-ի ՀՕ-16-Ն օրենքը.

6) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 12-ի ՀՕ-67-Ն օրենքը.

7) «Հայաստանի Հանրապետության նախագահի 2017թ. հունվարի 31-ի «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» N 15-Ն կարգադրությունը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 836-Ն որոշումը.

9) ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագիր» N 646-Ա որոշումը

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվա­կանի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանա­ցած՝ Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթ­երի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնա­հերթ միջոցա­ռումների ծրագիրը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվա­կանի ապրիլի 10-ի «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը.

12) «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրը.

13) ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 43 արձանագրային որոշման 47-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության  էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի «Էներգախնայողության գործողությունների ծրագիր».

14) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1992թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-43 օրենքը.

15) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 2. Ծրագրի նպատակներն են`

1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.

2) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.

3) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.

4) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.

5) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.

6) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.

7) նպաստել ռազմաարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.

8) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.

9) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովում.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում`

ա. ռազմաարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.

բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում.

գ. շինարարական նյութերի և արտադրանքի որակի և անվտանգության ապահովում.

դ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում.

ե. լաբորատոր բժշկության մեջ լաբորատորիաների իրազեկվածության բարելավում, ժամանակակից փորձարկման մեթոդների սահմանում.

զ. ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների ոլորտի կանոնակարգումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի արդիականացում.

է. հողի որակի հետազոտական մեթոդի սահմանում.

ը. ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում.

թ. ջրի որակի արդիական փորձարկման մեթոդների սահմանում.

2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացումը կխթանի՝

ա. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.

բ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝

ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և Ստանդարտների ազգային ինստիտուտի (այսուհետ` ստանդարտացման ազգային մարմին) առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպություններին աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝

ա. Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներն ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․

բ. 2020 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և ՌԴ (ԳՕՍՏ Ռ) նոր ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 4. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են ըստ հետևյալ սկզբունքների`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:

 ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 5. Ստանդարտների մշակման ծառայությունների ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է ՀՀ կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած ՀՀ պարտավորություններից բխող պահանջների վրա:

6. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների նախագծեր՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար.

1) Ռազմաարդյունաբերություն ռազմաարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել կոնստրուկտորական փաստաթղթերի, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի, ենթանախագծերի աշխատանքների հաշվետու տեխնիկական փաստաթղթերի ստանդարտներ, ռազմական տեխնիկայի տերմինների և սահմանումների վերաբերյալ ստանդարտներ, որոնց ներդրման և կիրառման արդյունքում կսահմանվեն փաստաթղթերի մշակման հետ կապված գիտահետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջները, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները, կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները:

2) Էներգետիկա. էներգետիկայի ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի լուսավորությանը վերաբերվող ստանդարտներ, որոնցով սահմանվում են լուսավորության էներգաարդյունավետությունը շենքերում, ինչպես նաև աշխատանքային տեղերի անվտանգության և պաշտպանության ապահովմանն ուղղված լուսավորության պահանջները:

3) Շինարարություն. շինարարության ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնք սահմանում են բետոնի հատկություններին, արտադրությանը և համապատասխանությանը, ինչպես նաև  նախալարված ամրանային տարրերի համար շինարարական շաղախների և դրանց ներարկման ընթացակարգերին ներկայացվող պահանջներ:

Շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության ապահովման համար նախատեսվում է մշակել ստանդարտ, որը կսահմանի շենքերի ինժեներական սարքավորումների և արդյունաբերական կայանքների խողովակների համար նախատեսված նախապես ձևավորված ջերմամեկուսիչ արտադրանքի շահագործման առավելագույն ջերմաստիճանի որոշման մեթոդը:

4) Ջրի որակ. նշված ոլորտում նախատեսվում է մշակել ջրի մեջ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների որոշման մեթոդ սահմանող ստանդարտ՝ միջազգային արդիական պահանջներին համապատասխան: Նախատեսվում է մշակել նաև ջրում Legionella spp. և/կամ Legionella pneumophila-ի հայտնաբերումն ու հաշվարկը սահմանող մեթոդ: Այդ ստանդարտների մշակումն ապահովում է հետազոտական մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում` միջազգային պահանջներին ներդաշնակ:

5) Կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում մշակվող ստանդարտով սահմանվում են կառավարման համակարգերի աուդիտ իրականացնող մարմիններին ներկայացվող ղեկավար ցուցումներ:

6) Առողջապահություն. առողջապահության ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց հիմնական նպատակն է կարգավորել լաբորատոր բժշկության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաներին ներկայացվող պահանջները, մշակել ուղեցույց կենսաբանական նյութերի ներկման ռեակտիվների վերաբերյալ, կլինիկական լաբորատոր փորձակումների ոլորտում սահմանել միջազգային պահանջներին համահունչ ընդունելի չափանիշներ՝ հակամանրէային զգայունության փորձարկման համար:

7) Հողի որակ. տվյալ ոլորտում նախատեսված ստանդարտի միջոցով սահմանվելու է հողի մեջ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների որոշման արդիական մեթոդ՝ միջազգային պահանջներին համապատասխան:

8) Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց միջոցով սահմանվում են ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակի հսկիչ նմուշին և դրա օգտագործմանը, նարգիլեի ծխեցման համար լաբորատոր մեքենաներին ներկայացվող պահանջներ: Տվյալ ոլորտում փորձարկման արդիական միջազգային մեթոդների կիրառումը ՀՀ-ում ապահովելու համար նախատեսվում է մշակել ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ծխում վնասակար նյութերի, մասնավորապես բենզ(ա)պիրենի, քանակության որոշման վերաբերյալ ստանդարտներ:

9) Բնապահպանություն. ծրագրով նախատեսվում է մշակել շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության պահանջներին համապատասխան սառեցնող համակարգերի և ջերմային պոմպերի տեղակայմանը ներկայացվող պահանջներ սահմանող ստանդարտներ՝ եվրոպական պահանջներին ներդաշնակ:  

Մշակվելու են նաև լաբորատորիաներում իրականացվող բոլոր տեսակի կենսանմուշների կլինիկական հետազոտություններին վերաբերող ստանդարտներ, որոնցով կսահմանվեն կենսանմուշների պահպանմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ:

Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնումը.
1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 60 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտաց­ման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմա­կերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով­ների մասնակցու­թյան ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություն­ները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխ­նիկական հանձնաժողովներում: Այս տեխնի­կական հանձնա­ժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշ­տության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդար­տացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմա­կեր­պու­թյունների, արտադրական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, որոնք կաշխա­տեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորու­թյունների գնահատ­ման ուղղությամբ, անհրա­ժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտ­ներին ներդաշ­նակ ազգային ստան­դարտներ:

2) Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. հունվարի 1-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ստանդարտների ազգային մարմինն ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում՝ որպես ստանդարտացման ազգային մարմին։ Ելնելով վերոնշյալից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵԱՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ-ում գործողության մեջ դնել և կիրառել Մաքսային միության շուրջ 47 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները:

Առաջին և երկրորդ ենթակետերում նշված աշխատանքների ամբողջական կատարումը պահանջում է հավելյալ ֆինանսական ռեսուրսների ընդգրկում, որը չի ապահովվում սույն ծրագրի ֆինանսավորման շրջանակներում:

3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն–Ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն:

4)  Միջազգային և միջպետական ստանդարտ­ների նախագծերի էլեկտրոնային քվեար­կություն–Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք ՀՀ-ում ներդնելու հեռահար նպատակով:

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կատարելագործում.
1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝

ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում.

բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում՝ «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի միջոցով.

գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում.

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում.

ե. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրո­նային վաճառքի մեխանիզմների ներդրում.

զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտ­ների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն).

է. Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքների իրականացում՝ ըստ պահանջի:

ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Ստանդարտացման ազգային մարմնին վերապահված ծառայությունները ֆինանսավորվում են համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի.
Ծրագրի իրականացման ֆինանսավորումը հիմնված է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ստանդարտների մշակման ծառայություններին» հատկացումների գումարով՝ 14.123.4 հազ. դրամ:
 

Հավելված N 2

         ՀՀ կառավարության 2020 թվականի

___   _______ N___  -  որոշման

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ Ց Ա Ն Կ Ի Ն ծանոթանալ այստեղ՝   www.e-draft.am

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 
1.    Անհրաժեշտությունը
«Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը,  ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2020 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ:

Սույն որոշման նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով  «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշման համաձայն՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացության մեջ նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։

 
2.                 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

             2019 թվականին ստանդարտացման ազգային մարմինը կատարել է ստանդարտացման աշխատանքները: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստան­դարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:

                 2019 թվականին մշակված ստանդարտների կիրառումը կաջակցի ռազմական արդյունաբերության արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, արտադրանքի անվտանգության ապահովմանն սպառողական շուկայում, արտադրական գործընթացում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը։ Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմաարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգախնայողության և էներգաարդյունավետության, շինարարության և շինանյութերի արտադրության, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի արտադրության, սոցիալական ապահովության։

                 Ստանդարտացման ազգային մարմինը 2019 թվականին իրականացրել է աշխատանքներ միջազգային, միջպետական ստանդար­տացման և համագործակցության ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթաց­քում ներկայացված մշակվող ստանդարտների նախագծերն անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպություն­ների հետ։

              2019 թվականին Ստանդարտների ազգային ֆոնդը համալրվել է 1564 միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) և 42 Հայաստանի Հանրապետության (ՀՍՏ) նոր ստանդարտներով։ Ստանդարտների էլեկտրոնային տարբերակներն արխիվացվել են, իսկ գործողության մեջ դրված թղթային կրիչով ստանդարտները հաշվառվել են ստանդարտների գրանցամատյաններում։

2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով հրատարակվել են «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 4 տեղեկատուները, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար պատրաստվել է 12 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք տրամադրվել են ստանդարտացման ազգային մարմնի բոլոր բաժանորդներին։

2019 թվականին ստանդարտացման ազգային մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14123.4 հազ. դրամ, այդ թվում՝ ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը՝ 10211.8 հազ. դրամ։ Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2019 թվականին կազմել է 1941.6 հազ. դրամ։

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2019 թվականին կազմել է 1970.0 հազ. դրամ։

Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա:
Ստանդարտացման ազգային մարմնին նախատեսվում է պետական աջակցություն ներքոհիշյալ աշխատանքների իրականացման համար`

ա)      ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ.

բ)      միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ.

գ)      ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի` պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա պետական ծրագրում նախատեսված ազգային ստանդարտների մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի արդիականացումը և վարումը` ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովման նպատակով:
3.   Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ստանդարտացման բնագավառում քաղաքականությունը սահմանվում է լիազորված պետական մարմնի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, որը բխում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի և ստանդարտացման միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ կնքված միջազգային ու միջպետական համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից:
4.   Կարգավորման նպատակը և բնույթը
Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:

Ծրագրի նպատակն է նաև ռազմաարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, շինարարության և շինանյութերի արտադրության, առողջապահության, բնապահպանության, ջրի և հողի որակի, ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների արտադրության ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման,

     ա) տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման,

     բ) սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման,

     գ) որակի և մրցունակության բարձրացման,

     դ) Հայաստանի Հանրապետությունում գործող ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման համար:

Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտ­ների ֆոնդը Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին:

Ծրագրի իրականացման ժամանակ` կիրառելով միջազգային գործելակարգում ընդունված ստանդարտացման հիմնական սկզբունքը, և ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք ընդունելով միջազգային ստանդարտները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ,

      ա) դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար,

      բ) համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում:

 5.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Ստանդարտացման ազգային մարմնի համակարգման համատարած և համակողմանի հարցում է անցկացվել շահագրգիռ բոլոր կողմերի շրջանում, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ: Ներկայացված բոլոր առաջարկությունների, առկա պետական քաղաքականության և տնտեսական գերակայությունների հիման վրա ձևավորվել է նախագծով առաջարկվող Ծրագիրը:
6.   Ակնկալվող արդյունքը
 Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Կընդլայնվի Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

          «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը,  ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը չի լրացվում, քանի որ հնարավոր չէ ստանալ կոնկրետ թվային գնահատական:

«Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը,  ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը:
Չկա:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը:

Համապատասխանում է:

3. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են):

Չկա:

 ՏԵՂԵԿԱՆՔ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում տեղադրելու միջոցով (www.sarm.am):

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

Հասարակության մասնակցությունն որոշման նախագծմանը և/կամ քննարկումներին իրականացվում է շահագրգիռ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց առաջարկությունների և դիտողությունների ներկայացմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և/կամ ստանդարտացման ազգային մարմին:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են):

Չկան:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն