«Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելոէ մասին» և Հանրային ծառայությունների համարանիշի մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

20 փետրվարի 2020 | Նախագծեր | Цитата

Օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի, եթե ծնունդը գրանցվել է Հայաստան Հանրապետությունում, ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ` ազգությունը, հանրային ծառայությունների համարանիշը»:

 Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ: 

«1.1 Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է նաև սույն Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձից ծնված  երեխայի Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում»:

Հոդված 2. 5-րդ հոդվածի 2-րդ մասի «երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի» բառերը փոխել «բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի»

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

       Ներկա իրավիճակ

       Դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ներդրվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համացանցի միջոցով հասանելի դարձավ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԿԱԳ մարմիններին:

Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման կարևորագույն նպատակներից էր, ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան ողջ ՀՀ տարածքում, ձևավորել «մեկ պատուհան» ծառայությունը, հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը: Էլեկտրոնային կառավարման համակարգը նաև ամբողջությամբ համակցված է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրին, ինչի շնորհիվ երեխայի ծնունդը գրանցելիս էլեկտրոնային կառավարման համակարգը մեխանիկորեն տեղեկատվության փոխանակման շրջանակներում ստանում է բնակչության պետական ռեգիստրում ստեղծված երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Սակայն եթե որևէ գործարքի համար, օրինակ սոցիալական ապահովման ծառայություններից օգտվելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում ներկայացնել երեխայի հանրային ծառայության համարանիշը, ապա ծնողները այն ձեռք բերելու համար պարտավոր են այցելել բնակչության պետական ռեգիստրի սպասարկման տարածքներ:

          Առաջարկվող լուծումները

          Օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի, եթե ծնունդը գրանցվել է Հայաստան Հանրապետությունում,  ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

          Ակնկալվող արդյունքներ

Նախագծերի ընդունման դեպքում, երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:

e-draft.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն