Չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

20 փետրվարի 2020 | | Цитата

ՄԱԿ-ի կողմից 2020-ը հայտարարվել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի, որի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է բուսասանիտարիային նվիրված առաջին միջոցառումը: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը միտված է նպաստելու բույսերի վնասատուների ազգային վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման համակարգերի հզորացմանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, նրա խորհրդական Էլվիրա Միրզոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) Հայաստանյան գրասենյակից:

Ողջունելով մասնակիցներին՝ Գեորգի Ավետիսյանը խոսել է երկրում բույսերի պաշտպանության անհանգստացնող վիճակի, գյուղատնտեսի մասնագիտության կարևորման, նաև բնապահպանության տիրույթում խնդիրը դիտարկելու անհրաժեշտության մասին: «Մենք չպետք է խնայենք ջանքերը վնասատուների ազդեցությունը բույսերի՝ հետևաբար նաև մեր տնտեսության վրա նվազագույնի հասցնելու համար, հատկապես հաշվի առնելով, որ երկրի տնտեսության գրեթե 30 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը: Մենք պետք է մեզ վրա վերցնենք առաքելություն հասնելու նրան, որ գյուղացին հարգի ժամանակակից մոտեցումներն ու պրոֆեսիոնալի կարծիքը, ոչ թե առաջնորդվի նախնիների «100 տարվա փորձով»: Այս ոլորտում զարգացող աշխարհի հետ համահունչ քայլելու անհրաժեշտությունն օրախնդիր է»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Սեմինարի ընթացքում ՊԳԿ միջազգային փորձագետներ Ռոբերտ Ֆավրինը, Դավիդ ՄըքԿելլերը, տեխնիկական գծով պատասխանատու Պյոտր Վլոդարձայկը ներկայացրել են բույսերի վնասատուների վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման միջազգային լավագույն փորձը՝ ընթացակարգերը, մեթոդները, ինչպես նաև քայլերի այն հաջորդականությունը, որը թույլ է տվել գրանցելու բույսերի արտահանման ու ներմուծման կարանտին վերահսկողության առավելագույն դրական արդյունք:

Բույսերի առողջության պահպանման միջազգային տարվանն ընդառաջ՝ 2019 թվականին Հայաստանում արվել է կարևորագույն քայլ. առաջին անգամ դասակարգվել են սանիտարական և բուսասանիտարական միջոցները: Այս կապակցությամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին երախտագիտության ու գնահատանքի նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի անունից՝ առևտրի, ներդրումների և աշխատանքի ու համակցված համակարգերի նորարարական ծրագրերի ոլորտներում հետագա համագործակցության ակնկալիքով:

snund.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն