• Armenianeconomy.com

ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 18-ին հրավիրած նիստում, որը նախագահել է Մանե Թանդիլյանը քննարկել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության եւ միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը տեղեկացրել է, որ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 եւ 2018 թվականները: Այն իրականացվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSA) «ISSAI 100 - Հանրային հատվածի աուդիտի հիմնարար սկզբունքները» եւ «ISSAI 300 - Կատարողականի աուդիտի սկզբունքները» միջազգային ստանդարտների համաձայն՝ Հաշվեքննությունն իրականացվել է համակարգին միտված մոտեցմամբ:

Կարեն Առուստամյանի խոսքով՝ հաշվեքննության նպատակն է եղել որոշել, թե արդյո՞ք ՀՀ պետական պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորում է պետական պարտքի արդյունավետ կառավարում:

Հաշվեքննությունն իրականացվել է 8 հիմնական ուղղություններով: Բանախոսը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 37 փաստ, որոնք ըստ հաշվեքննողների՝ վկայում են, որ պետական պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր: Դրանց հիման վրա ներկայացվել է 44 առաջարկություն, որոնք ապագայում կարող են բարելավել պետպարտքի կառավարման համակարգը:

Բանախոսը տեղեկացրել է, որ մասնավորապես ՀՀ պետական պարտքի դե յուրե, ինչպես նաեւ պետական պարտքի կառավարման ընթացքում կիրառված դե ֆակտո սահմանումը բավարար համապարփակ չէ, այն չի ներառել ոչ բացահայտ պայմանական պարտավորությունները: Չի կատարվել ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակը:

Կարեն Առուստամյանը նաեւ նշել է, որ սա այն բացառիկ հաշվեքննություններից մեկն է եղել, որի ժամանակ հաշվեքննողների եւ հաշվեքննվողների միջեւ եղել է բավականին ջերմ ու կառուցողական համագործակցություն: Oրեր առաջ ֆինանսների նախարարի հրամանով սահմանվել է միջոցառումների հատուկ ծրագիր, որն ուղղված է հաշվեքննողների ներկայացրած առաջարկությունների կյանքի կոչմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս նշել է, որ ուսումնասիրություններն արվել են կառուցողական մթնոլորտում եւ նպատակները համընկնում են: Ֆինանսների նախարարն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի կոմից արձանագրված բացերին եւ առաջարկներին:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն