• Armenianeconomy.com

Ներդրվում է ավտովթարների գրանցման «ASWA» բջջային հավելվածը. այլեւս անհրաժեշտ չէ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը

Այսուհետ մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները վարորդները կարող են գրանցել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով։

Այս առնչությամբ, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։ Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, ով ունի ներբեռնված բջջային հավելված և ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում։ Բջջային հավելվածն աշխատում է շուրջօրյա՝ առցանց (on-line) ռեժիմով։ 

Բջջային hավելվածի օգտագործումը բավական մատչելի է․ հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։ Բջջային հավելվածով պատահար գրանցելու դեպքում Համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլևս չի կազմվում, ինչպես նաև անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին:

Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկատվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։

Ուշադրությու՛ն․ Ձեզ պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ բջջային հավելվածի միջոցով գրանցվող պատահարների մասին պատշաճ տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք ստուգել և համոզվել, որ Ձեր ԱՊՊԱ պայմանագրում լրացված է ճիշտ էլեկտրոնային փոստի հասցե։ Եթե ԱՊՊԱ պայմանագրում նշված է սխալ էլեկտրոնային փոստի հասցե, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը և ճշգրտեք այն։

«ASWA» բջջային հավելվածի հղումներն են:

apps.apple.com հարթակում 

play.google.com հարթակում

Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին և ուղեցույցերին կարող եք ծանոթանալ www.appa.am Բյուրոյի կայքում։ 

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր• Գնումների գործընթացում կարգավորումներ կկատարվեն. oրինագիծն ընդունվեց• Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները• Պատգամավորներն առաջարկում են կարգավորումներ կատարել գնումների գործընթացում• Մարտական զենք կրելու իրավունք կստանան նաեւ ՊԵԿ աշխատակիցները• Կապահովվի պարտատերերի շահերի պաշտպանությունը• Օրինագիծ, որի շուրջ կհամագործակցեն ԱԺ հանձնաժողովն ու Կառավարությունը
Ծառայություններ
• Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին• Իրադարձային զբոսաշրջությունը վերականգնվում է. սահմանային համայնքները լինելու են ուշադրության կենտրոնում• Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին• Զբոսաշրջության ոլորտում անցկացվելու են կադրերի նախապատրաստական դասընթացներ• Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն «կարմիր գծերը»• «Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար• Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի վերականգնողական թրծաթողման համակարգը պատրաստ է շահագործման• Երեւանում Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները իրար կկապվեն• Ավարտվել են Փարաքարից մինչև Էջմիածին ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն