ՀՀ կառավարության «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման

17 փետրվարի 2020 | Նախագծեր | Цитата

Հակիրճ բնութագիր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել կատարել եռամսյակային միջծրագրային բաշխում

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի   23-րդ հոդվածի 3-րդ մասը` Կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ`  համաձայն NN 1, 2 ,3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

___  _____________  2020  թվական  N  ____ -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի   23-րդ հոդվածի 3-րդ մասը` Կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ`  համաձայն NN 1, 2 ,3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման ընդունման 

             Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել կատարել եռամսյակային միջծրագրային բաշխում` «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի 1-ին եռամսյակում նախատեսված 70,0 մլն դրամը և «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի 1-ին եռամսյակում նախատեսված 100,0 մլն. դրամը հատկացնելով «Հայկական վիրտուալ կամուրջ» միջոցառման առաջին բաղադրիչի` Հայաստան-Սիլիկոնյան Հովիտ- Հայկական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծում Կալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքում,  տարեկան 45 ձեռներեցների վերապատրաստման դասընթացների, ներդրողների և վենչուրային կապիտալիստներին արտադրանքի ներկայացման հնարավորությունների տրամադրման համար պայմանագրի կնքմանը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ «Հայկական վիրտուալ կամուրջ» միջոցառման երկրորդ` «ՆերՈՒԺ» երիտասարդների ստարտափ բաղադրիչի իրականացման համար 2020 թվականի համար նախատեսված 150,0 մլն. դրամը բաշխված է ըստ եռամսյակների, սակայն ծրագրի սկիզբը ենթադրվում է  2020 թվականի հոկտեմբերի 1-ից, սույն որոշման նախագծով առաջարկվում է նաև «ՆերՈՒԺ» երիտասարդների ստարտափ բաղադրիչի համար պլանավորված 1-ից 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումները վերաբաշխման միջոցով ուղղել  «Հայկական վիրտուալ կամուրջ» միջոցառման այլ բաղադրիչներին: Ինչ վերաբերվում է Հայկական Հաբ-ի ստեղծման բաղադրիչին, առաջարկվում է վերաբաշխման միջոցով նշված բաղադրիչի համար նախատեսված միջոցներից 76,2 մլն. դրամ հատկացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության կարիքների համար համակարգչային և այլ սարքավորումների, համակարգչային ծրագրերի` այդ թվում նախագծերի էլեկտրոնային կառավարման պիլոտային ծրագրի ստեղծման և ներդրման, ինչպես նաև այլ ծառայությունների ձեռքբերմանը:

Գնման ձև է առաջարկվում գնանշման հարցման ընթացակարգը (ԳՀ)՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները, իսկ Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգչային ծրագրային փաթեթեների համար գնման ձև է առաջարկվում ՄԱ-ն`  հաշվի առնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ կետի պահանջները:

            33,0 մլն դրամն անհրաժեշտ է Հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայությունների ձեռքբերման համար, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական ոլորտի ծրագրերի վերաբերյալ 2020 թվականի ընթացքում հեռուստահաղորդումներ պատրաստելու, հանրության լայն շերտերին իրազեկելու և հեռարձակելու նպատակով /ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս/: Հեռուստահաղորդումների հեռաձակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև է սահմանվում մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» մասին կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 39-րդ տողի պահանջները, այն է՝ պետության և համայնքի հիսուն տոկոսից ավել մասնակցությամբ առևտրային կազմակերպությունից այնպիսի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, որոնք չեն կարող իրականացվել այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից

ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման  նախագծի  ընդունման  կապակցությամբ  այլ  իրավական  ակտերում  փոփոխություններ կամ լրացումներ  կատարելու  անհրաժեշտության կամ բացակայության  մասին

ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
                                                                                                  ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման  նախագծի  ընդունման  կապակցությամբ  պետական  բյուջեում  ծախսերի  և  եկամուտների  ավելացման  կամ  նվազման  մասին

ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում 

ՑԱՆԿ
ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման  նախագծի  հեղինակների  (մշակողների)

ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական   վարչության կողմից:                                                             
ՑԱՆԿ
Իրավական ակտերի,  որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման նախագիծը

ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման նախագիծը  մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների հիման վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կառավարության «ՀՀ  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման ընդունման 

           Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել կատարել եռամսյակային միջծրագրային բաշխում` «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի 1-ին եռամսյակում նախատեսված 70,0 մլն դրամը և «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի 1-ին եռամսյակում նախատեսված 100,0 մլն. դրամը հատկացնելով «Հայկական վիրտուալ կամուրջ» միջոցառման առաջին բաղադրիչի` Հայաստան-Սիլիկոնյան Հովիտ- Հայկական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծում Կալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքում,  տարեկան 45 ձեռներեցների վերապատրաստման դասընթացների, ներդրողների և վենչուրային կապիտալիստներին արտադրանքի ներկայացման հնարավորությունների տրամադրման համար պայմանագրի կնքմանը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ «Հայկական վիրտուալ կամուրջ» միջոցառման երկրորդ` «ՆերՈՒԺ» երիտասարդների ստարտափ բաղադրիչի իրականացման համար 2020 թվականի համար նախատեսված 150,0 մլն. դրամը բաշխված է ըստ եռամսյակների, սակայն ծրագրի սկիզբը ենթադրվում է  2020 թվականի հոկտեմբերի 1-ից, սույն որոշման նախագծով առաջարկվում է նաև «ՆերՈՒԺ» երիտասարդների ստարտափ բաղադրիչի համար պլանավորված 1-ից 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումները վերաբաշխման միջոցով ուղղել  «Հայկական վիրտուալ կամուրջ» միջոցառման այլ բաղադրիչներին: Ինչ վերաբերվում է Հայկական Հաբ-ի ստեղծման բաղադրիչին, առաջարկվում է վերաբաշխման միջոցով նշված բաղադրիչի համար նախատեսված միջոցներից 76,2 մլն. դրամ հատկացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության կարիքների համար համակարգչային և այլ սարքավորումների, համակարգչային ծրագրերի` այդ թվում նախագծերի էլեկտրոնային կառավարման պիլոտային ծրագրի ստեղծման և ներդրման, ինչպես նաև այլ ծառայությունների ձեռքբերմանը:

Գնման ձև է առաջարկվում գնանշման հարցման ընթացակարգը (ԳՀ)՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները, իսկ Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգչային ծրագրային փաթեթեների համար գնման ձև է առաջարկվում ՄԱ-ն`  հաշվի առնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ կետի պահանջները:

          33,0 մլն դրամն անհրաժեշտ է Հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայությունների ձեռքբերման համար, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական ոլորտի ծրագրերի վերաբերյալ 2020 թվականի ընթացքում հեռուստահաղորդումներ պատրաստելու, հանրության լայն շերտերին իրազեկելու և հեռարձակելու նպատակով /ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս/: Հեռուստահաղորդումների հեռաձակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև է սահմանվում մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» մասին կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 39-րդ տողի պահանջները, այն է՝ պետության և համայնքի հիսուն տոկոսից ավել մասնակցությամբ առևտրային կազմակերպությունից այնպիսի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, որոնք չեն կարող իրականացվել այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն