• Armenianeconomy.com

Հայաստանի վարչապետն ու Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը քննարկել են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների, այդ թվում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով: «Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող է շատ հետաքրքիր վայր լինել արտասահմանյան ներդրողների համար, որոնք ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի միմյանց կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կարող են գտնել, թե՛ Հյուսիսային Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ստևո Պենդարովսկին նշել է Հայաստանի հետ արդեն երեք տասնամյակ հաստատված դիվանագիտական հարաբերությունների փաստը և նկատել, որ այդ ընթացքում երկկողմ գործակցությունը տնտեսական ոլորտում չի հասել ցանկալի արդյունքների: Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը հավելել է, որ իրենց երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության խորացմամբ ու ընդլայմամբ և պատրաստ են հայ գործընկերների հետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Հյուսիային Մակեդոնիայի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում տեղի ունեցող ժողովդավարական բարեփոխումների ընթացքով: Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, պայմանավորվել, որ առաջիկայում երկու կառավարություններն այդ ուղղությամբ կիրականացնեն համապատասխան քայլեր:

www.primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ• Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումներն իրականացվում են սահմանված կարգով. ՀԿԵ• Հայաստանն ու Չինաստանը շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ• Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի նիստ ՀՀ և ԵՄ միջև• ՎԶԵԲ-ը Հայաստանին 10.6 միլիոն վարկ կտրամադրի` Մեղրիում նոր անցակետի կառուցման համար• Նոր համաձայնագիր. Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը կազատվի մաքսատուրքից• Սփյուռքահայ չորս երիտասարդներ, «իԳործ» ծրագրի շրջանակներում, աշխատանքի կանցնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն